• Latest news

Նախաճաշին նարինջի հյութ խմող երեխաները ավելի հաճախ են տառապում ճարպակալումով

26 մայիսի, 2018  16:42

Նախաճաշին նարինջի հյութ խմող երեխաներն ավելի հաճախ են տառապում ճարպակալումով։ Այդ նույն խնդրին են բախվում այն երեխաները, որոնք առհասարակ չեն նախաճաշում, իսկ կեսօրին մոտ գործածում են անառողջ մթերքներ։ Այս մասին նախազգուշացնում են Medical University of Vienna համալսարանի գիտնականները։

Ըստ նրանց հետազոտության՝ առավոտյան նարինջի հյութ խմող երեխաները մեկուկես անգամ ավելի հաճախ են ունենում ավելորդ քաշ կամ ճարպակալում՝ այն հասակակիցների համեմատ, որոնք հյութեր չեն խմում։

Ինչն է պատճառը, որ մրգային հյութերը, որոնք ներկայացվում են որպես առողջ կենսակերպի իդեալական ատրիբուտներ, սպառնում են երեխաների ճարպակալմամբ։ Խնդիրը, ըստ երեւույթին այն է, որ սուպերմարկետներում վաճառվող ըմպելիքնեերը շատ շաքար ու կալորիաներ են պարունակում։ Նախկինում հետազոտողները ապացուցել են, որ 350 մլ ծավալով մեկ բաժակ հյութում մինչեւ 9 թեյի գդալ շաքար է պարունակվում։ Մինչդեռ դրա սննդարար արժեքը շատ է զիջում սովորական մրգերին՝ դրանում ավելի քիչ վիտամիններ ու բջջանյութ է պարունակվում։

Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են 650 երեխաների նախաճաշին, համեմատելով այդ տեղեկությունները նրանց քաշի ու հասակի հետ։ Մասնակիցների 29 տոկոսի մոտ եղել է ավելորդ քաշ կամ ճարպակալում ։ Ընդ որում այն երեխաները, որոնք նախաճաշին սովորական ջուր էին խմում, 40 տոկոսով հազվադեպ էին բախվում ավելորդ քաշի խնդրին։ 13 տարեկանից փոքր երեխաների միայն 40 տոկոսն էր նախաճաշում ամեն օր, իսկ յուրաքանչյուր երրորդը նախաճաշում էր շաբաթական 5 անգամից էլ հազվադեպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել