• Latest news

Կքննարկվի ոսկրածուծի փոխպատվաստման պետական պատվերի ներդրման հարցը. Նախարար

25 մայիսի, 2018  18:37

Առողջապահության նախարարությունում մտադիր են քննարկել ոսկրածուծի փոխպատվաստման պետական պատվերի ներդրման հարցը, քանի որ դա ուղղակիորեն կյանք փրկող միջամտություն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Արսեն Թորոսյանը, եւ տեղադրել է Արյունաբանական կենտրոնի հաղորդագրությունը.

«Այսօր Արյունաբանական կենտրոնը հյուրընկալել է մանկական փոխպատվաստաբաններ պրոֆ. Տոպոռսկիին Շվեդիայից, պրոֆ. Սեդլաչեկին Չեխիայից, աշխարհում հեմոգլոբինապաթիաներով զբաղվող առաջատար արյունաբան պրոֆ. Պոտենվիգելին ԱՄՆ-ից և ցողունային բջիջների կրիոկոնսերվացիայի մասնագետ պրոֆ. Բաբենկոյին Ռուսաստանից: Հյուրերը շրջել են մանկական բաժանմունքով, ծանոթացել են բաժնում գտնվող երեխաների բուժման ընթացքին, կենտրոնի մասնագետների հետ քննարկել են մանկական արյան հիվանդությունների բուժման, փոխպատվաստման հետ կապված հարցերը և իրենց խորհուրդներն են տվել ներկայացված արյան հիվանդություններով տառապող երեխաների բարդ դեպքերի վարման վերաբերյալ:

Հյուրերին և անձնակազմին հանդիպել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով Արյունաբանական կենտրոն կատարած իր առաջին այցի շրջանակներում ներկա է գտնվել կենտրոնի գործունեության ներկայացմանը, ծանոթացել է արտերկրում փոխպատվաստման կազմակերպման, ֆինանսավորման պրակտիկային և հյուրերի ու անձնակազմի հետ քննարկել է Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ֆինանսավորման հնարավորություններն ու դրանց իրականացման նախադրյալները: Այցի ավարտին նախարարը խոստացել է առոջապահությանը հատկացվող բյուջեից միջոցներ տրամադրել տարվա ընթացքում 10 ոսկրածուծի փոխպատվաստումներ ֆինանսավորելու նպատակով»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել