• Latest news

Հայաստանն այսօր ավելի «սմարթ» է, քան արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ. Առողջապահության նախարար

27 մայիսի, 2018  18:30

Հայաստանն այսօր ավելի «սմարթ» է, քան արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզում ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա կարեւորեց ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցումը հատկապես Երեւանից հեռու մարզերում, որոնք ուղղված են մատաղ սերնդին. «Եթե ուզում ենք ունենալ լավ հասարակություն, պետք է սկսենք շատ փոքրուց, նույնիսկ մանկապարտեզից: COAF-ի մասին շատ վաղուց գիտեմ, ողջունում եմ, ուժերիս ներածին չափով էլ կօգնեմ»:

Նախարարն անհրաժեշտ համարեց նմանատիպ կենտրոնների բացումը նաեւ այլ մարզերում. «Մենք որպես պետություն, պետք է խրախուսենք նման կենտրոնների կառուցումը: Ասենք, եթե որեւէ մեկը ցանկանա նման բան կառուցել մեկ այլ մարզում, լավ կլինի, որ պետությունն անվճար հող տրամադրի, կոմունիկացիաներն ապահովի՝ հոսանք, գազ ջուր եւ այլն, ավելորդ խոչընդոտներ չստեղծի, մարզպետարանների ու գյուղապետարանների մակարդակով ներգրավվածություն ապահովի: Եթե պետությունը դեռ չի կարողանում ինքնուրույն նման կենտրոններ կառուցել, ապա առնվազն պետք է չխոչընդոտի ու խրախուսի»:

Արսեն Թորոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը արդեն բավական «սմարթ» է եւ ավելի սմարթ կդառնա. «Մենք ճիշտ ուղու վրա ենք: Հայաստանն ավելի սմարթ է, քան շատ երկրներ, որ մեզ թվում է, որ նրանք ավելի սմարթ են: Օրինակ արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ», - ընդգծեց նա:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզի Դեբետ համայնքում բացվել է «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնը, որում 5 մլն դոլարի ներդրում է արվել: Այն գտնվում է Դսեղ եւ Դեբեդ գյուղերի խաչմերուկում:

Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրային թեւում լինելու է ռոբոտաշինության, արհեստների ու արվեստների կենտրոնը, առողջապահական կրթական կենտրոնն ու մանկան զարգացման սենյակը: Գոտիներից մեկում առանձնացված է սմարթ գրադարանը, որը բոլոր ծրագրերի իրականացման կապող օղակն է լինելու:

ՍՄԱՐԹ ծրագրերն ընդգրկում են նաեւ կոդավորում, ծրագրավորում, երաժշտական տեսահոլովակների ստեղծում: ՍՄԱՐԹ կրթական կենտրոնում կլինի հյուրատուն՝ փորձագետների համար, իսկ մասնագետները կվերապատրաստվեն տեղում:

ՍՄԱՐԹ-ի կառույցը բաղկացած է երկու մասից՝ ՍՄԱՐԹ կենտրոն (2230քմ) եւ ՍՄԱՐԹ ավան (20 հա), որտեղ տեղակայված են սենյակներ՝ հյուրերի համար. կարող է օրական 250 մարդու ծառայել։

Նշենք, որ Կենտրոնի կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել է ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենը։ Նա դեռ 2017-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում 20 ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է 200 մլն դոլար. «Հայեր կան, որոնց համար սա մեծ գումար չէ», - նշել էր Գարո Արմենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել