• Latest news

Երբ օգնում ես մարդկությանը, ավելի ուժեղ եւ լուսավոր ես դառնում. Starkey Hearing Foundation-ի համահիմնադիր

27 մայիսի, 2018  19:41

Բոլոր երկրներում, նույնիսկ՝ այնտեղ, ուր փոթորկում են հակամարտությունները, կան պարզ բաներ, որոնք միավորում են մարդկանց մեկ ընտանիքի մեջ: Թույլ լսողություն ունեցողներին լսողություն վերադարձնելն այդպիսի բաներից է, պնդում է Starkey Hearing Foundation-ի համահիմնադիր, Ուիլյամ Օսթինի տիկին Տանի Օսթինը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ Starkey Hearing Foundation-ի անդամներն ու կամավորները շատ են ճանապարհորդում բարեգործական առաքելությունների շրջանակում եւ նկատել են, որ բոլոր երկրներում մարդիկ ձգտում են նույն բանին՝ որպեսզի սեղանին ուտելու բան լինի, երեխաները լավ կրթություն ստանան, որպեսզի իրենց տանը ապահով լինի: Ապահովել նրանց այս ամենով որեւէ բարեգործական առաքելություն չի կարող, սակայն Starkey Hearing Foundation կարող է վերադարձնել լսելու հնարավորությունը նրանց, ովքեր զրկված են եղել այդ հնարավորությունից՝ ի ծնե կամ հիվանդության հետեւանքով:

Այդպիսի պացիենտներից մեկը 11-ամյա Քրիստինան է, որի մի ականջն ի ծնե չի լսել: Քրիստինայի մայրը՝ Սերինեն, NEWS.am Medicine-ին հետ զրույցում պատմեց, որ երեխայի՝ լսողության հետ խնդիրների մասին իրենց հայտնի է դարձել, երբ աղջիկն արդեն 4-5 տարեկան էր: Սկզբում խնդիրն այդքան էլ չէր խանգարում, սակայն երբ նա դպրոց գնաց, սկսեց դժվարությամբ ընկալել ուսումնական նյութը, եւ բժիշկները խորհուրդ տվեցին լսողական ապարատ տեղադրել:

Այսօր՝ մայիսի 27-ին, Երեւանի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնի բարեգործական առաքելության շրջանակներում կազմակերպված միջոցառուման ընթացքում Starkey Hearing Foundation-ի կողմից նվիրած ապարատի շնորհիվ Քրիստինան կյանքում առաջին անգամ ձայներ է լսել իր աջ ականջով:

«Դու իսկապե՞ս ինձ լսում ես», - մի քանի անգամ հարցրեց կազմակերպության կամավորներից մեկը, ձեռքով փակելով բերանը, որպեսզի աղջիկը չկարողանա կարդալ շուրթերից:

Դրական պատասխան. աղջկա՝ ինչ-որ նոր բան զգացող զարմացած հայացք. գրկախառնումներ եւ լուսանկարներ՝ որպես հիշատակ:

«Երբ օգնում ես մարդկությանը, դառնում ես ավելի ուժեղ եւ լուսավոր, դա քեզ էներգիա է տալիս, հատկապես, երբ կարող ես անմիջապես տեսնել արածիդ արդյունքները», - նշեց Տանի Օսթինը:

Քրիստինայի լսողական ապարատը տեղադրել են Starkey Hearing Foundation-ի աշխատակիցներն ու կամավորները, սակայն այսօր մի քանի երեխաներ ապարատները ստացել էին Հայաստան են ժամանած աշխարհահռչակ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի ձեռքերից, ով իր Հայաստան այցի ժամանակ եւս մասնակցել էր բարեգործական առաքելության կողմից կազմակերպված միջոցառմանը:

«Մենք երկար տարիներ է ընկերություն ենք անում սեռ Էլթոն Ջոնի հետ, նա հոգատարության եւ սիրո աշխարհի չեմպիոն է: Մենք աջակցում ենք նրանց հիմնադրամին (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի), իսկ նրանք Դեվիդի հետ՝ մեր նախաձեռնություններին, եւ միասին մենք բոլորս ավելի ուժեղ ենք դառնում», - ասաց Տանի Օսթենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել