• Latest news

Նիհարեցնող թեյերը գրեթե չեն ազդում ավելորդ քաշի վրա. հետազոտություն

30 մայիսի, 2018  10:50

Նիհարեցնող թեյերը գրեթե չեն ազդում ավելորդ քաշի վրա: Այս մասին հայտարարել են ավստրալացի գիտնականները, հաղորդում է Daily Mail-ը:

Մասնագետները պարզաբանել են, որ առողջ ապրելակերպի եւ սպորտի հետ միասին նման թեյերը միայն կարճաժամկետ արդյունք են տալիս: Հիմնականում դրանք հանդես են գալիս որպես սովորական խմիչք:

«Իրականում չկա այնպիսի թեյ, որը կօգնի ձեզ նիհարել: Սա սովորական պատմություն է: Այն շատ լավն է՝ ճշմարտություն լինելու համար»,- նշում է Մոնաշա համալսարանի Առողջության կանխարգելման բժշկական դպրոցի դոցենտ Քեն Հարվին:

Իր հերթին, Ավստրալիայի դիետոլոգների ասոցիացիայի ներկայացուցիչ Մելանի Մաքգրիսը համաձայնել է Հարվիի կարծիքի հետ. նա նշել է, որ քաշի կորուստը կախված է մի շարք գործոններից:

«Այդ թեյի մեջ քիչ կալորիա կա, այնպես որ, եթե դուք բարձր կալորիականությամբ խմիչքները փոխարինեք թեյով, ապա ձեզ համար դա պլյուս կլինի»,- ասել է Մաքգրիսը:

Փորձագետները բոլոր ցանկացողներին խորհուրդ են տալիս նիհարեցնող թեյերի փոխարեն սովորական սեւ եւ կանաչ թեյ խմել, ինչպես նաեւ՝ մրգեր եւ բանջարեղեն ուտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել