• Latest news

«Ուրախ էի սովորել հայ գործընկերների փորձից եւ փոխանցել իմը». ռուսաստանցի մասնագետը «Էրեբունի» ԲԿ-ում

30 մայիսի, 2018  15:08

2018 թվականի մայիսի 24-25-ը «Էրեբունի» ԲԿ առիթմոլոգիայի ծառայության ղեկավար, բ.գ.թ. Միհրան Մարտիրոսյանը եւ ՌԴ ԱՆ Վ. Ա. Ալմազովի անվան Ազգային բժշկական հետազոտական կենտրոնի (Սանկտ Պետերբուրգ) սրտաբան, բ.գ.թ., դոցենտ Եվգենի Միխայլովը կլինիկայի կաթետերիզացիայի լաբորատորիայում սրտի մի քանի վիրահատություններ են կատարել, հիմնականում՝ աբլյացիաներ՝ օգտագործելով Carto 3D նավիգացիոն համակարգը: Այս մասին նշված է հիվանդանոցի կայքում:

Հայ եւ ռուս բժիշկների համատեղ մասնակցությունը տարբեր միջազգային սեմինարներին, համաժողովներին թույլ է տվել առավել սերտ համագործակցության եւ գործնական փորձի փոխանակման հիմքերը դնել: Բժիշկ Միխայլովը նշել է, որ շատ ուրախ է Հայաստան գալու համար (սա նրա առաջին այցելությունն է), եւ մեծ պատրաստակամությամբ է ընդունել անցկացվող վիրահատություններին մասնակցությունը: ««Էրեբունի» ԲԿ-ի առօրյա պրակտիկայում համաշխարհային բժշկության նորագույն ձեռքբերումների, ուղեցույցների կիրառումն ապահովում է բարձրտեխնոլոգիական միջամտությունների անցկացումը, որոնք արդյունավետության եւ հմտության մակարդակով չեն զիջում արտասահմանյան կլինիկաներին եւ հիվանդներին թույլ են տալիս ստանալ մասնագիտացված բժշկական օգնություն: Սանկտ Պետերբուրգում կա մոտ 14 մասնագիտացված առիթմոլոգիական կլինիկա: Հյուսիսային մայրաքաղաքում մեր կենտրոնը զինվածության մակարդակով ձերին չի զիջում: Սակայն չեմ կարող չնշել, որ Հայաստանի գործընկերներից սովորելու բան կա, մասնավորապես՝ «Էրեբունի» ԲԿ բժիշկներից, եւ ընդօրինակելու նրանց փորձին, որը, համոզված եմ, կկարողանամ նաեւ հետագայում կիրառել իմ բժշկական պրակտիկայում: Ուրախ կլինեմ, եթե կարողանամ հայ գործընկերների օգտակար լինել իմ պրակտիկ եւ տեսական գիտելիքներով: Փորձի, գիտելիքների փոխանակումը առաջընթացի անբաժանելի տարրերն են»,- ասել է բժիշկ Միխայլովը:

Նա նշել է, որ հեռանկարում երիտասարդ մասնագետների փոխանակության հնարավորություն կստեղծվի՝ ինչպես գործնական հմտությունների ձեռքբերման, այնպես էլ բարձրացման համար: «Էրեբունի» ԲԿ գործընկերների հետ շփվելուց հետո սպառազինության մեջ է վերցվել նաեւ գիտական փորձի փոխանակումը, ինչը եւս նոր խթան կհաղորդի կլինիկաների միջեւ նոր հարաբերությունների զարգացմանը, քանի որ բժիշկ Միխայլովը ղեկավարում է նաեւ նեյրոմոդուլյացիայի գիտահետազոտական լաբորատորիան:

Չափազանց կարեւոր է նշել, որ նրանց թվում, ում աբլյացիա է կատարվել, եղել են նաեւ սոցփաթեթի շահառուներ. բնակչության անապահով խավի համար պետական դոտացիայով բարձր որակավորման մասնագիտացված բժշկական օգնություն ստանալը մարդու առողջության մասին հոգածության գրավականն է:

Carto 3D եռաչափ նավիգացիոն համակարգը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ ախտորոշում կատարել եւ առիթմիայի մի քանի բարդ տիպերը քարտեզագրել, ինչը առավելագույն արդյունավետ բուժում է ապահովում, կրճատում միջամտության ժամանակը եւ հետվիրահատական բուժման արժեքը:

Մինչեւ վերջին ժամանակները գոյություն ունեցող ախտորոշման մեթոդները, առիթմիայի տարբեր տեսակների դեղորայքային եւ վիրահատական բուժման մեթոդները արդյունավետ էին, սակայն պահանջում էին համալիր երկարաժամկետ ու թանկարժեք բուժում: Հատուկ կաթետերի միջոցով հնարավոր է «թափանցել» հիվանդի սիրտ, հաշվարկ կատարել, որոշել առիթմիայի ճշգրիտ տեղը եւ վիրահատությունն ավարտել կետային այրմամբ: Այս ամենի ընթացքում հատուկ համակարգչի մոնիտորի վրա երեւում է անցկացվող վիրահատության եռաչափ պատկերը: 

Առիթմիայի այնպիսի տեսակների դեպքում՝ ինչպիսին են նախասրտի ֆիբրիլյացիան, փորոքների բարդ առիթմիաները եւ այլն բարձրտեխնոլոգիական ու բարձր արդյունավետության վիրահատությունների անցկացումը թույլ կտա երկարացնել հիվանդի կյանքի տեւողությունը եւ բարձրացնել որակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել