• Latest news

Պրոբիոտիկները կյանքի տեւողությունը երկարացնո՞ւմ են

2 հունիսի, 2018  10:52

Բուսական հավելումների հետ պրոբիոտիկների օգտագործումը կյանքի տեւողությունը երկարացնում է: Այսպիսի եզրահանգում են կատարել Մաքգիլի համալսարանի գիտնականները, հայտնում է EurekaAlert-ը:

Կենսաինժեներիայի ոլորտի մասնագետները փորձեր են անցկացրել մրգային ճանճերի վրա: Նրանց կերակրել են սիմբիոտիկներով (պրոբիոտիկի եւ պոլիֆենոլի համակցություն) եւ տրիֆալայով (բուսական հավելում):

Գիտնականներին հաջողվել է այս նյութերի միջոցով ճանճերի կյանքի տեւողությունը երկարացնել մինչեւ 66 օրով: Սա 26 օրով ավելի երկար է, քանի այն միջատներինը, որոնց օրգանիզմը սիմբիոտիկներ եւ տրիֆալա չի ստացել: Բացի այդ՝ կենսաինժեներները կարողացել են նվազեցնել ծերացման բացասական արդյունքը:

Գիտնականները փորձի դրական արդյունքը կապում են աղիքային ուղիներում բակտերիաների վիճակի հետ:

«Պրոբիոտիկներն էապես փոխում են աղիների միկրոբիոտիկան, ոչ միայն բաղադրությունը, այլեւ մեր կերած մթերքների մետաբոլիզմը»,- պարզաբանել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Սաթիա Փրաքաշը:

Փրաքաշը նշել է, որ մրգային ճանճերի եւ կաթնասունների կենսաքիմիական ռեակցիաները 70 տոկոսով համընկնում են՝ պարզաբանելով, որ համանման արդյունքի կարելի է հասնել նաեւ մարդու վրա ներգործելիս:

«Մարդկանց վրա դա այնքան էլ տպավորիչ էֆեկտ չի ունենա, սակայն մեր ստացած արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ այս պրոբիոտիկների հետ միասի տրիֆալա պարունակող սննդակարգը կնպաստի երկարատեւ եւ առողջ կյանքին»,- ամփոփում է գիտնականը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել