• Latest news

Գրքեր, ռնգեղջյուր եւ թառ. վարչապետի կինը հունիսի 1-ը նշեց քաղցկեղով հիվանդ երեխաների հետ (ֆոտո)

1 հունիսի, 2018  17:24

Հայաստանի բժշկական կենտրոնների օնկոլոգիական բաժանմունքներում բուժում ստացող մի խումբ երեխաներ նվերներ ստացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ձեռքից: Բոլորը հավաքվել էին Երեւանի «Բյուրոկրատ» գրախանութում, իսկ երաժշտական նվագակցությունն ապահովեց երաժիշտ Միքայել Ոսկանյանը, որը թառ էր նվագում ու ժողովրդական երգեր երգում:

«Մենք մեր փոքրիկ հիվանդների համար միջացառումն անցկացնելու վայր ենք ընտրել գրախանութը, քանի որ գիրքը լույս է»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց մանկական ուռուցքաբան, արյունաբան Գեւորգ Թամամյանը:

Երեխաներին ոչ միայն գրքեր նվիրեցին, այլ կային նաեւ շատ այլ նվերներ՝ խաղալիքներից ու բարձերից մինչեւ ներկեր ու մատիտներ, որոնք երեխաների համար հավաքել էին սրտացավ մարդիկ: Առաջին տիկինը եւս առանց նվերի չմնաց. «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը Աննա Հակոբյանին նվիրեց աուտիզմով 9-ամյա երեխայի նկարած նկարը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Սոնա Ազարյանը պատմեց, որ աուտիզմով երեխաները «My Way» վերականգնողական կենտրոնի արթ թերապիայի դասերին նկարել են սովորում: Նրանց մի քանի նկարներ ցուցադրվել են բարեգործական տոնավաճառում եւ  մեծ հաջողությամբ վաճառվել են, իսկ վաճառքից ստացված գումարը ծախսվել է օնկոլոգիական հիվանդություններով երեխաների վրա:

«Այս նկարը ամենասիրելիներից մեկն է, եւ մենք կարծում ենք, որ այն պետք է զարդարի Բաղրամյան 26-ի պատերից մեկը»,- ասաց Սոնա Ազարյանը:

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը թառ էր նվագում երեխաների եւ նրանց ծնողների համար, երգում եւ երեխաներին երգեր սովորեցնում: Ամենարտասովոր երգերից մեկն այն մասին էր, թե ինչպես այծը կերավ խոտի թուփը, գայլը կերավ այծին, արջը՝ գայլին… Իսկ ահա, թե ով կերավ արջին, գաղտնիք մնաց, սակայն երեխաները համերաշխորեն որոշեցին, որ դա ռնգեղջյուրն էր, իսկ երաժիշտին ոչ մի այլ բան չէր մնում, քան եգել երգի փոփոխված տարբերակը՝ ռնգեղջյուրով:

Իսկ այնուհետեւ ժողովրդավարություն էր իր ամբողջ հմայքով. վաչապետի կինը երեխաներին հարցրեց, թե ուր կցանկանային գնալ: Մի քանի տարբերակ հնչեց, եւ Աննա Հակոբյանն առաջարկեց քվեարկել: Այգում զբոսնելուն կողմ քվեարկեց միայն 2 երեխա, իսկ մնացյալը ցանկացան մանկական սրճարան այցելել: Նրանք այնտեղ էլ ուղեւորվեցին նշելու հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության օրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է