Անհրաժեշտ է քաղցկեղով երեխաներին օգնելու ուղիներ գտնել, քանի դեռ պետությունը չի կարող ստանձնել նրանց հոգածությունը. վարչապետի կին

1 հունիսի, 2018  18:12

Պետությունն առայժմ պատրաստ չէ ստանձնել օնկոլոգիական հիվանդություններով երեխաների հոգածությունը, անհրաժեշտ է այս երեխաներին օգնելու այլ ուղիներ գտնել, այդ թվում՝ բարեգործական կազմակերպությունների միջոցով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ հրաշալի կլիներ, եթե պետությունը կարողանար անհրաժեշտ ամեն ինչով ապահովել օնկոլոգիական հիվանդություններով երեխաներին, որ ոչ մի երեխա առանց բուժման կամ առանց դեղերի չմնար, եւ որ այդ երեխաների ու նրանց ընտանիքների ամբողջ հույսը չլինեին բարեգործական կազմակերպությունները: Սակայն ներկայումս դա անհնար է, ուստի անհրաժեշտ է փնտրել փոքրիկ հիվանդներին օգնելու այլ ուղիներ, մինչեւ պետությունը «ոտքի կանգնի» եւ կարողանա նրանց հոգածությունը ստանձնել:

Խոսելով խոշոր հիմնադրամի ստեղծման մասին, որը կհամակարգի աշխատանքը եւ հանդես կգա բոլոր մասնագետների ու կազմակերպությունների անունից, որոնք զբաղվում են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման հարցերով, Աննա Հակոբյանը նշեց, որ նման հիմնադրամի ստեղծման աշխատանքներ արդեն կատարվում են, եւ արդյունքների մասին մոտ ապագայում կհայտարարեն:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է զբաղվի մանկական օնկոլոգիայի եւ արյունաբանության ոլորտի զարգացման հարցերով: Հայկական կլինիկաների տվյալներով՝ ամեն տարի մոտ 75 երեխայի մոտ օնկոլոգիական հիվանդություններ են ախտորոշվում: Բուժումը շատ թանկարժեք է եւ միջինվիճակագրական ընտանիքի ուժերից վեր է, այս պատճառով երեխաների ընտանիքներին օգնում են բարեգործական հիմնադրամները:

Առավել արդյունավետ աշխատանքի համար առաջարկվել է ստեղծել խոշոր հիմնադրամ՝ ոլորտի ֆոնդերի եւ մասնագետների մասնակցությամբ, որը կհամակարգի աշխատանքը եւ հանդես կգա բոլոր մասնագետների ու կազմակերպությունների անունից, որոնք զբաղվում են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման հարցերով: Աննա Հակոբյանին առաջարկել են դառնալ հոգաբարձուների խորհրդի անդամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի