• Latest news

«Քայլ արա, մերժի՛ր զարկերակային գերճնշմանը»․ Պարունակ Զելվեյան

3 հունիսի, 2018  13:43

Հայկական բժշկական ասոցիացիան Սրտաբանների հայկական ասոցիացիայի, Գերճնշման միջազգային միության եւ Համաշխարհային գերճնշման լիգայի հետ համատեղ հունիսի 4-ից մինչեւ հուլիսի 20-ը Հայաստանում իրականացնում է զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերմանը միտված ակցիա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը։

«Այս միջոցառման արդյունավետ իրականացման համար ստեղծվել է http://www.sirt.am կայքը, որտեղ անանուն եւ կամավոր կերպով ներմուծվելու են սկրինինգային հետազոտության մասնակից անձանց զարկերակային ճնշման տվյալները, որի արդյունքում կստեղծվի տվյալների շտեմարան, որն էլ հնարավորություն կընձեռի գնահատել զարկերակային գերճնշման տարածվածությունն ու հսկման արդյունավետությունը Հայաստանի Հանրապետությունում:

Կայքում զետեղված են նաեւ զարկերակային ճնշման ճշգրիտ չափման նվա¬զագույն կանոններն ու զարկերակային գերճնշման կանխարգելման կենսակերպային մոտեցումները:

Խնդրում ենք Ձեզ տրամադրել 10 րոպե ժամանակ եւ մասնակցել անանուն հարցմանը, ինչպես նաեւ իրականացնել զարկերակային ճնշման չափումներ Ձեր եւ ընտանիքի 18 տարեկանից բարձր անձանց մոտ հետեւյալ հղումով։ 

Բուժաշխատող մեր ընկերներին խնդրում ենք ոչ միայն իրենց եւ ընտանիքի անդամներին ներառեն, այլ նաեւ ակտիվ սկրինինգ իրականացնեն բնակչության շրջանում: Հանրության շրջանում 40 օրյան ժամանակահատվածում նվազագույնը 500 անձանց մոտ սկրինինգային հետազոտության իրականացման պատրաստակամություն ունեցող բուժաշխատողները կարող են մասնակցել հետազոտության հետեւյալ հղումով։

Բուժաշխատողներին՝ մանրամասների, լրացուցիչ եւ մասնագիտական տեղեկատվության, շտեմարան մուտք գործելու գաղտնաբառ ստանալու, կամ համապատասխան սարքավորումների տրամադրման համար կարող են դիմել Աննա Ենգիբարյանին՝ 010-288-616, կամ 055-288-616 հեռախոսահամարներով, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Քայլ արա, մերժի՛ր զարկերակային գերճնշմանը!!! Ապրիր առողջ հայաստանում !!!», - գրել է նա։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել