• Latest news

Բաց նամակներ տարածողները միշտ չէ, որ ազնիվ մղումներով են դա անում. Արսեն Թորոսյանի պատասխանը Միհրան Սեւումյանին

4 հունիսի, 2018  10:22

Բաց նամակներ տարածողները միշտ չէ, որ ազնիվ մղումներով են դա անում։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է Առողջապահության նախրարա Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սեվումյանի բաց նամակը։

Արսեն Թորոսյանը նշել է, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին նախկին իշխանությունները ստիպողաբար հեռացրել են աշխատանքից: Ու Միհրան Սեւումյանն այդ անարդարության արդյունքում նշանակվել է տնօրեն։ «Ու հիմա արդարության վերացումն ու արդարության վերականգնումը համարվում է Հայաստանի ժողովրդավարական արժեքների դեմ ոտնձգություն։ Այսինքն, պետք է ոչ մի փոփոխություն չանենք, քանի որ բոլորն ընտանիք են պահում, կարանք ոչ մի փոփոխություն չանենք, այդ թվում եւ կադրային։ Հակառակը։ Կադրային փոթոխությունները լինելու են նպատակաուղղված, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ու ոչ մի վենդետա չի լինելու։ Եթե վենդետա լիներ, հիմա բոլորը փոխված կլինեին արդեն», - ասել է նա։

Նախարարը նշել է, որ բոլոր գործողություններն արվում են կանխամտածված, այնպես, որ գործը չտուժի, «քանի որ գործ ունենք հիվանդների եւ առողջապահության հետ»։ «Այսպես ասած կատարում ենք միկրովիրաբուժություն, չենք անում մեծ վիրաբուժություն, որպեսզի համակարգը չտուժի։ Իսկ որ համակարգում պետք են ռադիկալ փոփոխություններ, այդ թվում ռադիկալ կադրային փոփոխություններ, դա փաստ է, ու դա հերքողը պարզապես չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Նոր Հայաստանի անվան տակ անարդարությունը քողարկելը ես համարում եմ անթույլատրելի», - ասել է նա։

ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սեվումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված բաց նամակում նշել էր, թե առողջապահության աշխատակազմի ղեկավարը մայիսի 31-ին իրեն ասել է, որ Արսեն Թորոսյանն ուզում է ինքը դիմում գրի եւ ազատվի պաշտոնից։ «Ես բնականաբար հրաժարվեցի դիմում գրելուց: Նույնիսկ ասացի, որ երկու ամիս հետո կայանալու է ներկայիս զբաղեցրած պաշտոնի մրցույթը, և եթե նախարարն "ուզում է" ինձ փոխարինել "իր մարդով"՝ դա լավ առիթ է նրա համար: Հաջորդ օրը հեռախոսազանգի միջոցով աշխատակազմի ղեկավարն ասաց, որ փոխանցել է նախարարին իմ խոսքերը, սակայն նախարարը պնդում է, որ ես պետք է դիմում գրեմ: Կրկին հրաժարվեցի։ Հետո տեղեկացա, որ նույն օրը այդ առաջարկը արվել է ոչ միայն ինձ, այլ նաև առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների մի քանի այլ տնօրեններին: Ոմանք գրել են, ոմանք ինձ նման հակառակվել», - գրել է նա։

Սեւումյանը նշել է, որ նախարարի հետ առանձին չի հանդիպել։  «Արսեն Թորոսյանը ինձ հետ առանձին երբեք չի հանդիպել և չի զրուցել: Նրա նախարար նշանակվելուց հետո ես մի քանի անգամ հանդիպման խնդրանքով դիմել եմ նախարարի քարտուղարություն իմ կողմից ղեկավարվող կենտրոնը ներկայացնելու, խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով: Բոլոր այդ խնդրանքները փոխանցվել են նախարարին և մերժվել են նախարարի "զբաղված" լինելու պարզաբանմամբ։ Այսպիսով մենք ունենք մի իրավիճակ, երբ նախարարը առանց պատճառ ներկայացնելու, առանց տնօրենի հետ հանդիպելու, առանց նրան ճանաչելու, առանց նրա հետ խոսելու "ուզում է", որ այդ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում գրի:», - գրելե նա իր նամակում եւ հավելել․ «Երբ նորանշանակ նախարարը "ուզում է" ինձ գործազուրկ դարձնել, ես՝ ուզում եմ ապրել արդար երկրում և ստիպված եմ դիմել երկրիս վարչապետին: Խնդրում եմ ուշադրություն դարձնել Արսեն Թորոսյանի կողմից իրականացվող ռեպրեսիաների քաղաքականությանը և ընդհանրապես նրա որպես նախարար արված հայտարարություններին»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել