• Latest news

Stent for life ծրագրի շահառուների ցուցակը կընդլայնվի. նախարար

5 հունիսի, 2018  16:07

Հենց հիմա մենք չափանիշները վերանայում ենք, որոնց հիման վրա մարդկանց ստենտավորում է հասնում Stent for life ծրագրի շրջանակում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հաճախ է քննադատել այս ծրագիրը:

Նա հայտնեց, որ ԱՆ-ն կարող է մատակարարների հետ համաձայնության գալ լավագույն գներով, եւ կլինի միջոցների տնտեսում: Այդ տնտեսման հաշվին Stent for life ծրագրի շահառուների ցուցակը հնարավոր է ընդլայնել, սակայն կրկին ընդգրկումն ամբողջական չի լինի: «Եթե հիմա պետությունը բեռն իր վրա է վերցնում շատ ծայրահեղ դեպքերում, մահվան սահմանին, ապա վերանայելուց հետո ծրագիրը կտարածվի ավելի թեթեւ հիվանդների վրա, սակայն ծանրանալու միտում ունեցող»,- ասաց նա

Նախարարը նշեց, որ երբեք չի եղել պահանջ, որ հիվանդը պետք է հիվանդանոց տեղափոխվի շտապ օգնության մեքենայով, կարեւոր են միայն սրտագրի ցուցանիշները:

Մինչ այդ, ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Արսեն Թորոսյանը նշել է, որ եթե պետությանը հաջողվի ստենտները գնել ավելի ցածր գնով, ապա դա դեռ չի նշանակում, որ գները կնվազեն մասնավոր հատվածում։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, տրամաբանությունը հուշում է, որ ցածր գնով պետական գնման մեծ քանակության պարագայում արտադրողները կնվազեցնեն նաեւ մասնավոր գնումների գները․ «Ես կողմնակից չեմ  մասնավոր ընկերություններին գներ պարտադրելուն, դա պետք է նրանց որոշումը լինի։ Մենք մեր մասով դա կանենք»,-ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել