• Latest news

Նոր պատվաստանյութը կարող է պայքարել ՄԻԱՎ միանգամից մի քանի շտամի դեմ

6 հունիսի, 2018  16:01

ՄԻԱՎ-ի դեմ նոր փորձարարական պատվաստանյութը կարող է կանխել վիրուսի մի քանի շտամներով վարակումը:

National Institute of Allergy and Infectious Diseases and the National Institutes of Health-ի գիտնականները գտել են վիրուսի կառուցվածքում թույլ տեղը: Ինչպես հայտնի է, ՄԻԱՎ-ը մարդու բջիջների մեջ է թափանցում մի քանի մակերեւութային սպիտակուցների միջոցով: Այս սպիտակուցների կառուցվածքը եւ ածխաջրածիններից դրանց պաշտպանությունը փոփոխվում է ՄԻԱՎ յուրաքանչյուր նոր սերունդի հետ: Իմունային համակարգը ստիպված է ամեն անգամ նոր հակամարմիններ արտադրել, սակայն այն հաճախ չի հասցնում դա անել:

Ճիշտ է, ՄԻԱՎ-ով վարակվելուց 3-4 տարի հետո իմունային համակարգը սկսում է լայն ուղղվածության ազդեցությամբ հակամարմիններ (bnAbs) սինթեզել, որոնք կարող են չեզոքացնել վիրուսի միանգամից մի քանի տարատեսակներ, սակայն խնդիրն այն է, որ զարգացման այդ փուլում հակամարմիններն առանձնապես չեն օգնում: Սակայն տվյալ հակամարմինները գրավել են գիտնականների ուշադրությունը:

Մասնավորապես՝ հատուկ ուշադրության է արժանացել N123-VRC34 հակամարմինը, որը գտնվել է վիրուսը կրողներից մեկի արյան մեջ: Այս հակամարմինը կառչում է ոչ թե վիրուսի թաղանթից, այլ, այսպես կոչված, «միավորող պեպտիդից»՝ gp41 սպիտակուց, որը բջջի թաղանթը «սոսնձում» է ՄԻԱՎ մասնիկի հետ եւ վիրուսային ՌՆԹ-ին թույլ տալիս թափանցել դրա մեջ: gp41-ի կառուցվածքը գրեթե չի փոխվում, որն այս սպիտակուցը դեղորայքային լավ թիրախ է դարձնում: Փորձագետները պարզել են, թե gp41-ի որ մասն է կառչում N123-VRC34-ին: Այնուհետեւ գիտնականներն առանձնացրել են այդ հատվածը եւ բազմացրել են իմունիտետի առավելագույն խթանման համար:

Ստացվել է մեծ արդյունավետությամբ հակամարմին: Ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարած փորձերը, հակամարմնով պատվաստանյութը նրանց անընկալունակ է դարձրել այսօր գոյություն ունեցող ՄԻԱՎ 208 շտամներից մոտ 70-ով վարակման հանդեպ: Սա պատվաստանյութի համար իսկական ռեկորդ է: Իհարկե, առայժմ հայտնի չէ, թե պատվաստանյութը երբ կհայտնվի շուկայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել