• Latest news

Ինչպե՞ս հայտնաբերել վտանգավոր հիվանդությունները համակարգչային մկնիկի օգնությամբ

6 հունիսի, 2018  19:01

Համակարգչային մկնիկի օգտագործման առանձնահատկությունները կարող են օգնել Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդությունների ախտորոշմանը: Այս մասին նշված է Դյուկի համալսարանի եւ Microsoft-ի համատեղ հետազոտության մեջ, հայտնում է Daily Mail-ը:

Գիտնականները վերլուծել են Bing  որոնման համակարգից օգտվող ավելի քան 31 մլն ամերիկացիների համացանցային որոնման բնութագական հատկանիշների մասին տվյալները: Տվյալները հավաքվել են 1,5 տարի: Հետազոտողները ուշադրություն են դարձրել օգտատիրոջ ձեռքում մկնիկի շարժման ձեւին՝ որքան երկար է կուրսորը տատանվել հետուառաջ կամ մի կողմից մյուս կողմ մինչ անհրաժեշտ սեղմումը կատարելը, օգտատերն ինչ արագությամբ է հավաքել որոնման արդյունքները: Տատանվող կուրսորը, դանդաղ սքորլինգը կարող են վկայել ձեռքերի թրեմորի մասին, որը հատուկ է Պարկինսոնի հիվանդությանը: Բացի այդ՝ գիտնականները նշել են, թե օգտատերը որքան հաճախ է միեւնույն բանը հարցնում: Կրկնվող հարցումները կարող են ցույց տալ հիշողության վատթարացման մասին, ինչը ե՛ւ Պարկինսոնի, ե՛ւ Ալցհեյմերի հիվանդության ախտանիշներից մեկն է:

Հետազոտողները հայտնաբերել են 703 մարդու, որոնց մոտ, ելնելով նրանց հարցումներից, Պարկինսոնի հիվանդությունը նոր են ախտորոշել, եւ հիմա նախատեսում են համեմատել նրանց օնլայն ակտիվության բնույթը համացանցում այն կամավորների վարքագծի հետ, ում արդեն ճշգրիտ ախտորոշում է կատարվել: Եթե մշակված ալգորիթմը թույլ տա ճշգրիտ հայտնաբերել Պարկինսոնի կամ Ալցհեյմերի հիվանդություններով մարդկանց, սա ճանապարհ կբացի ծրագրային ապահովման ստեղծման համար, որը կարող է ավելի վաղ ախտորոշել՝ մինչ այն, երբ ախտանշանները կնկատի ինքը օգտատերը կան նրա ազգականները:

«Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների ամենավաղ փուլերում դրանց նշանները շատ դժվար է տարբերել ոչ այնքան ծանր խանգարումների այլ ախտանիշներից, ուստի հաճախ պատահում են ախտորոշման սխալներ, կամ հիվանդությունը բավականին ուշ են հայտնաբերում: Տան համակարգչով տրամադրվող տեղեկությունը թույլ է տալիս հետեւել, թե ինչպես է ժամանակի ընթացում մարդու վարքագիծը փոխվում, նշանակում է ապահովում է ավելի նուրբ կարգավորում եւ ախտորոշում կատարելիս ճշգրտություն»,- պարզաբանել է հետազոտության առաջատար հեղինակ Մուրալի Դորաիսվամին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է