• Latest news

Շները նոր համավարակի աղբյուր կդառնան

6 հունիսի, 2018  21:06

Շները կարող են գրիպի վիրուսի բնական աղբյուր դառնալ, ինչը հաջորդ համավարակի պատճառ կդառնա: Նման եզրակացության են հանգել Մաունթ Սինայ բժշկության դպրոցի գիտնականները: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

«Շների շրջանում գրիպի վիրուսների տարածումը վտանգավոր է նրանով, որ դրանց գենետիկ բազմազանության մակարդակը նույնքան բարձր է, որքան մարդկանց մոտ: Սա զգալիորեն մեծացնում է հավանականությունը, որ վիրուսը կսովորի վարակել նաեւ մարդկանց՝ հարմարվելով շների նոր ցեղատեսակներին»,- պատմում է նյույորքյան Մաունթ-Սինայ բժշկական դպրոցի գիտնական Ադոլֆո Գարսիա-Սաստրեն:

Ուսումնասիրելով 2009 թվականին ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում խոզի գրիպի համաճարակի պատճառ դարձած հայտնի H1N1 վիրուսի «նախնիների» տարածման պատմությունը՝ գիտնականները մի պատմության էին հանդիպել այն մասին, թե ինչպես է 15 տարի առաջ շունը ձիուց գրիպով վարակվել: Այսպիսի այլ պատմություններ փնտրելով՝ բժիշկները հայտնաբերել էին, որ Գուանդուն եւ Գուանսի չինական նահանգների ֆերմերների շները համեմատաբար վերջերս են գրիպի մի քանի բռնկում տարել:

Հետաքրքրվելով այդ դեպքերով՝ ամերիկացի գիտնականները կապ են հաստատել իրենց չին գործընկերների հետ եւ նրանցից մի քանի տասնյակ նմուշ ստացել, որոնք համաճարակների ժամանակ հավաքվել էին տեղի անասնաբույժների կողմից, եւ դրանցից առանձնացրել են գրիպի 16 նոր տիպ, որոնց գոյության մասին նախկինում չգիտեին:

Այս վիրուսների ՌՆԹ-ում Գարսիա-Սաստրեին եւ նրա գործընկերներին անակնկալ էր սպասում. պարզվել է, որ այս բոլոր վիրուսներն իրենց մեջ գրիպի երեք տարբեր տեսակների գենոմներ են պարունակում՝ H1N1, H3N8 եւ H3N2, որոնք նախկինում դիմչում էին միայն մարդկանց, թռչուններին եւ խոզերին, սակայն՝ ոչ շներին:

Ամենայն հավանականությամբ, այս վիրուսների նախնիները պատահաբար են ներխուժել շներից մեկի օրգանիզմ եւ «խառնվել են», ինչը հանգեցրեց H1N1 խմբին պատկանող պաթոգենների նոր ընտանիքին, որը կարող է վարակել եւ շներին, եւ խոզերին եւ տարածվել նրանց միջեւ օդակաթիլային ճանապարհով: Ըստ բժիշկների ներկայիս գնահատականների՝ այս համաճարակի ընթացքում Չինաստանի անասնաբուժական կլինիկաներում հայտնված շների մոտ 15 տոկոսը վարակված են պաթոգենի այս տեսակներով:

Գիտնականների կարծիքով՝ վարակի երեք նոր տեսակների հայտնաբերումը հիշեցնում է այն, ինչ տեղի էր ունենում խոզերի հետ 2009 թվականի H1N1 համաճարակից մի քանի տարի առաջ: Փորձագետները կարծում են, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել շների մոտ գրիպի տարածումը կանխելու համար, քանի որ վիրուսների վտանգավոր գենետիկական միացությունների առաջացման վտանգը մարդու համար տարեցտարի ավելանում է:

Ըստ Գարսիա Սաստրեի՝ հատկապես վտանգավոր է այն, որ շները Չինաստանում բազմացվում են ոչ միայն տան պաշտպանության համար կամ որպես ընտանի կենդանի, այլ նաեւ որպես մսի աղբյուր: Նման շները ոչ այդքան լավ պայմաններում են ապրում եւ երբեք անասնաբույժների ձեռքը չեն ընկնում, ինչը զգալիորեն բարդացնում է H1N1-ի նոր տարբերակի հետագա տարածմանը եւ զարգացմանը հետեւելու գործը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել