• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր երկարատեւ քունը․ հետազոտություն

7 հունիսի, 2018  19:47

Չափից կարճ ու երկար քունը բարձրացնում է թուլամտության ու վաղաժամ մահվան հավանականությունը վաթսուննանց մարդկանց շրջանում։ Նման եզրակացության են հանգել ճապոնացի գիտնականները, հայտնում է EurekAler! պարբերականը։

Հետազոտությանը մասնակցել է 1517 մարդ, նրանց հետեւում էին 10 տարվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածում 294 կամավորների մոտ զարգացել էր թուլամտություն, իսկ 282-ը մահացել էին։ Թուլամտությամբ հիվանդացության ու մահացության ցուցանիշները, որոնք հաշվարկվել են՝  հաշվի առնելով նաեւ տարիքն ու սեռը, բարձր էին նրանց շրջանում, ովքեր օրական հինգ ժամից քիչ էին քնում կամ էլ 10 ժամից ավելին, նրանց համեմատ, ովքեր քնին հատկացնում էին 5-6․9 ժամ։

Ավելի վաղ Բոուլդերի համալսարանի հետազոտողները պարզել էին, որ ընդամենը մի քանի գիշեր արթուն մնալը կարող է խախտել ավելի քան հարյուր զանազան սպիտակուցների ներքին ժամացույցը,  այդ թվում այն միացությունների, որոնք կապակցված են նյութափոխանակության ու արյան մեջ շաքարի պարունակության հետ։

Գիտնականները փորձին ներառել էին մինչեւ 30 տարեկան վեց առողջ տղամարդու։ Նրանք վեց օր են անցկացրել բժիկների հսկողության տակ՝ ֆիքսվում էր նրանց ակտիվությունը, դիետան, քունը ու ստացած լույսի քանակը։ Առաջին երկու օրերին մասնակիցները ապրում էին օրվա սովորական ռեժիմով, հետո նրանց աստիճանաբար անցկացրել են հակառակ ռեժիմի՝ ակտիվություն ու սնունդ գիշերային ժամերին, ութ ժամ քուն՝ ցերեկվա ընթացքում։

Յուրաքանչյուր չորս ժամը մեկ մասնագետները տղամարդկանցից արյան անալիզ էին վերցնում։ Բոուլդերի համալսարանում մշակված սարքը նրանց հնարավորություն է տվել պարզել ավելի քան հազար սպիտակուցների աշխատանքի գրաֆիկը։ Պարզվել է, որ օրվա ռեժիմի փոփոխությունը հանգեցրել է դեֆորմացիաների 129 միացություններում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել