• Latest news

Նիհարելու գնդերը 12 մարդու են սպանել. FDA

8 հունիսի, 2018  23:26

2016-ից ողջ աշխարհում նիհարեցման սիլիկոնե գնդերից ընդհանուր առմամբ 12 մարդ է մահացել: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի սննդի եւ դեղերի վերահսկման վարչությունը (Food and Drug Administration, FDA):

Քաշի նվազեցման համար նախատեսված գնդերը թույլ են տալիս փոքրցանել ստամոքսի ծավալը առանց վիրահատության դիմելու: Էնդոսկոպի օգնությամբ ծալված սիլիկոնե գունդը ներս է մտցվում, կատետերի միջոցով այն լցվում է ֆիզիոլոգիական լուծույթով եւ փակվում է՝ թույլ չտալով մարդուն  շատ ուտել: Բուժման կուրսի ավարտին գունդը հանվում է:

FDA-ի ներկայացուցիչների խոսքով՝ 5 մահացու դեպքերից 4-ը կապված են Apollo Endosurgerу-ի արտադրության Orbra Intragastric Balloon-ի հետ, իսկ 5-րդ մահը՝ ReShape Lifesciences-ի արտադրության ReShape գնդի հետ:

Մահվան 4 դեպքերում գնդի տեղադրումից 3.5 շաբաթ հետո ստամոքսում խոռոչ է առաջացել: Հինգերորդ մահը հետաքննվում է:

«Մենք աշխատում ենք այս գործիքներն արտադրող ընկերությունների հետ, որպեսզի ավելի լավ հասկանանք հնարավոր բարդացումները», — ասել է FDA-ի մամուլի քարտուղար Դեբորա Կոտցը: «Դա իհարկե, մտահոգող տեղեկություն է, բայց այն պետք է դիտարկել վաճառված գնդերի ընդհանուր քանակի հետ համեմատության մեջ, — ասել է Նյու Յորքի Lenox Hill հիվանդանոցի բժիշկ Միթչել Ռոսլինը: Ինչպես եւ ստամոքսում տեղադրված ցանկացած օտարածին մարմնի դեպքում, այստեղ ռիսկ կա: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այն մեծ չէ»:

2016-ին Ամերիկյան մետաբոլիկ եւ բարիատրիկ վիրաբուժության հասարակությունը (American Societу for Metabolic and Bariatric Surgerу) հավանություն էր տվել այս ընթացակարգին՝ որպես անվտանգ եւ արդյունավետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել