• Latest news

Գտնվել է պատմության մեջ ամենամահաբեր համաճարակի հնագույն հարուցիչը

9 հունիսի, 2018  12:03

Հետազոտողների միջազգային խումբը անալիզի է ենթարկել այտուցային ժանտախտի հայտնի հարուցիչներից երկու հնագույն գենոմ, որոնց տարիքը հասնում է 3800 տարվա: Գիտնականների կարծիքով՝ իրենք հայտնաբերել են ժանտախտի ցուպիկի շտամը, որը համարվում է ինֆեկցիայի նախնին, որն առաջացրել է Սեւ մահը, Հուստինիանոսյան ժանտախտը եւ Չինաստանում ժանտախտի երրորդ համավարակը: Այս մասին նշված է Phys.org-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Yersinia pestis բակտերիան Հին աշխարհի դարաշրջանի, Միջնադարի եւ Նոր ժամանակների մահաբեր համավարակների պատճառն է: Գիտնականները անալիզի են ենթարկել միկրոօրգանիզմների մի շարք հնագույն նմուշներ, որոնք թվագրված են ուշ նեոլիթով եւ վաղ բրոնզի դարով, սակայն դրանք չունեին գեներ, որ հատուկ են ախտահարույց շտամներին: Դրանք մասնավորապես չունեին լվերի վերապրելիության համար անհրաժեշտ ԴՆԹ-ն, որոնք համարվում են կաթնասունների շրջանում ժանտախտի ցուպիկի փոխանցողը:

Նոր շտամներն առանձնացվել են հիվանդության երկու զոհերից, որոնք մոտ 4 հազար տարի առաջ թաղվել էին միեւնույն գերեզմանում: Գենետիկ անալիզի արդյունքները ցույց են տվել, որ մարդկային մասունքները պատկանում են փայտի հատման պատմամշակութային հանրույթին, որը տարածված էր Արեւելյան Եվրոպայի տափաստանային եւ անտառատափաստանային գոտիներում: Նրանք զոհվել են ժանտախտի ցուպիկի միեւնույն շտամի պատճառով

Ցույց է տրվել, որ միկրոօրգանիզմներն ունեին հիվանդության այտուցային ձեւի զարգացման համար անհրաժեշտ բոլոր գեները: Գտածոն թույլ է տալիս 1000 տարով հետ տանել կրծողներին, մարդկանց եւ այլ կաթնասուններին վարակելու ունակ ժանախտի ցուպիկի վտանգավոր ձեւի հայտնվելու ժամանակը:

Այս տարվա հունվարին Օսլոյի եւ Ֆերարայի համալսարանների հետազոտողները հայտարարել են, որ միջնադարյան Եվրոպայի այտուցային ժանտախտի համաճարակը, որն անվանել են Սեւ մահ, հարուցվել էր ոչ թե առնետների, այլ մարդկանց կողմից: Մարդու վրա մակաբուծվող լվերը եւ ոջիլները նպաստել են հիվանդության տարածմանը: Համաճարակը բռնկվել է 1347-1351 թվականներին Եվրոպայում եւ Ասիայում ու խլել ավելի քան 25 մլն մարդու կյանք (որոշ տարածաշրջաններում բնաջնջվել է բնակչության մինչեւ կեսը):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել