• Latest news

Ինչո՞ւ են ուտիճները սիրում սողոսկել մարդկանց ականջների մեջ

9 հունիսի, 2018  16:29

Հյուսիսային Կարոլինայի համալսարանից միջատաբանը պարզել է, թե ինչու են մարդիկ հաճախ բժշկի դիմում ուտիճների պատճառով, որոնք խցանվել են ականջի մեջ: Բանն այն է, որ նրանց գրավում է ականջի եկող հոտը, նաեւ այնտեղ իրենց անվտանգ են զգում, փոխանցում է The Verge-ը:

Ուտիճները սովորաբար դուրս են գալիս գիշերային ժամերին, երբ մարդը քնած է: Միջատները սիրում են ոչ մեծ, տաք եւ խոնավ տեղերը, այդ պատճառով անշարժ քնած մարդը նրանց համար իդեալական զոհ է դառնում: Դրանից բացի, ուտիճներին շատ է գրավում ականջներից եկող հոտը, որը հաց կամ գարեջուր է հիշեցնում:

«Ուտիճի համար ականջն անվտանգ վայր է թվում ուտելու կամ հանգստանալու համար»,- նշում է Շալը:

Ընկնելով ականջի մեջ՝ ուտիճը խցանվում է եւ չի կարողանում ինքնուրույն դուրս գալ: Որոշ դեպքերում միջատը կարող է ականջի մեջ մեկ շաբաթ ապրել առանց ուտելիքի եւ ջրի: Շալը հավելել է, որ նման դեպքերում գրեթե միշտ մարդը փորձում է ականջը մաքրել եւ արդյունքում ուտիճին սպանում է: Սա իր հերթին կարող է բերել կա՛մ թմբկաթաղանթի վնասման, կա՛մ լուրջ ինֆեկցիայի: Այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ականջի մեջ միջատ ընկնելու դեպքում անմիջապես բժշկի դիմել:

Ըստ բժիշկների հրահանգների՝ ականջի մեջ օտար մարմին զգալիս պետք է անմիջապես շտապ օգնության դիմել: Ականջի մեջ հատուկ հեղուկ (որպես կանոն, լիդոկաին) են լցնում, ուտիճը հանդարտվում է, եւ նրան հանելն ավելի հեշտ է: Գիտնականները նկատել են, որ ականջի մեջ ուտիճների հայտնվելու դեպքերը չափազանց հազվադեպ են, ուստի չարժի այդ մասին անհանգստանալ ամեն անգամ քնել պատրաստվելիս:

Մայիսի սկզբին ամերիկուհի Քեթի Հոլին պատմել էր ուտիճի մասին, որը նրա ականջի մեջ  էր ապրել 9 օր: Նա սկզբում փորձել էր միջատին ինքնուրույն հանել, սակայն աղջկան դրանից ամբողջությամբ ազատվել էին օգնել միայն բժիշկները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել