• Latest news

Միջնադարյան ինկերը կարողացել են տրեպանացիա կատարել

10 հունիսի, 2018  12:47

Ինկերի կայսրությունում միջնադարյան վիրաբույժները կարողացել են գանգի տրեպանացիա կատարել ավելի հմտորեն, քան 300 տարի անց Միացյալ Նահանգներում ապրող նրանց գործընկերները։ Ամերիկյան բժիշկները World Neurosurgery-ում գրում են, որ վիրահատությունից հետո միջինում ողջ են մնացել հնդկացիների 75-80 տոկոսը եւ ամերիկյան քաղաքացիական պատերազմին մասնակցած զինվորների շուրջ 50 տոկոսը։

Գանգի տրեպանացիան հնագույն ժամանակներից հայտնի վիրաբույժական վիրահատություններից է։ Այս պրոցեդուրան կատարել են նախապատմական ժամանակներից, պրակտիկայի մեջ է դրվել Հին Հունաստանում ու Հռոմում, ինչպես նաեւ միջնադարում։ Հարավային Ամերիկայի վիրաբույժներն այս վիրահատությունն իրականացնում էին դեռեւս շուրջ 2,5 հազար տարի առաջ, եւ, ըստ երեւույթին, կատարում էին այն կանոնավոր կերպով, քանի որ  տրեպանացիայի ենթարկված գանգերի մեծ մասը հայտնաբերվել է Պերուում։ Ժամանակահատվածից կախված հարավամերիկյան վիրաբույժներն վիրահատել են օբսիդիանից կամ ոսկորից, բրոնզից կամ երկաթից պատրաստված դանակներով։ Ենթադրաբար, պրոցեդուրան կոչված է եղել բուժել էպիլեպսիկ նոպաները, մտավոր խանգարումները, եւ ինչպես ժամանակակից բժշկությունում, նվազեցնել ներգանգային ճնշումը ծանր տրավմաների ու հիվանդությունների դեպքում։

Ամերիկյան բժիշկները Մայամիի համալսարանից Դեվիդ Քուշների (David Kushner) ղեկավարությամբ որոշել են հետեւել տրեպենացիայի «էվոլյուցիային» Ամերիկայում։ Նրանք ուսումնասիրել են Պերուում հայտնաբերված շուրջ 800 տրեպանացիայի ենթարկված գանգերը, որոնք  թվագրվում էին մեր թվարկությունից առաջ 400-ից մինչեւ 1400-1500 տարի առաջվան՝ ինկերի կայսրության գոյության ավարտին։ Գանգերի վերլուծությունը թույլ է տվել որոշել վնասման տեսակը, գանգի վրա բացվածք կատարելու տեխնիկան եւ վիրահատությունից հետո մի քանի ամիս կամ տարի ապրելը (այդ դեպքում բացվածքի շուրջ ոսկորին երեւում են առողջացման նշաններ)։

Թաղումների մնացորդներից ու արտեֆակտներից գիտնականները որոշել են մարդկանց սեռը եւ տարիքը։ Բժշկական գրականությունից հեղինակները վերցրել են 1861-1865 թվականներին ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմին մասնակցած 1680 ամերիկյան զինվորների գանգի տրեպենացիայից հետո նրանց ապրելու մասին տեղեկությունը։

Պարզվել է, որ միջինում Հարավային Ամերիկայի վիրաբույժները վիրահատությունն ավելի հմտորեն են կատարել, այնպես որ թերապիայից հետո հնդկացիների՝ ողջ մնալու հարաբերակցությունը ավելի բարձր է եղել, քան մի քանի դար անց ամերկյան զինվորների դեպքում։ Հնագույն ժամանակներում (մ․թ․ա 400-200 տարի առաջ)  ապրելու ամենացածր տոկոսը 40 տոկոսն է եղել, գործիքների եւ տեխնոլոգիաների կատարելագործման հետ 1400-1500 թթ․այն կազմել է 75-80 տոկոս։ Քաղաքացիական պատերազմնին մասնակցած զինվորների դեպքում այն կազմել է 46-56 տոկոս, իսկ ծանր դեպքերում, օրինակ, ոսկորի բեկորների հեռացման անհրաժեշտության պարագայում այն նվազել է մինչեւ  39 տոկոս։

«Ըստ երեւույթին, նրանք տեղյակ են եղել գլխի անատոմիական կառուցվածքից եւ գիտակցաբար խուսափել են վիրահատել այն հատվածները, որտեղ կարող էին ուժեղ արյունահոսություն սկսվել։ Ինկերը նաեւ հասկանում էին, որ մեծ տրեպենացիաները քիչ հաջողված կլինեն, քան չափերով փոքրները։ Հնագույն վիրաբույժները ժամանակի հետ որոշակիորեն կատարելագործել են պրոցեդուրան եւ ավելացրել են տպավորիչ հաջողություններ»,-հարավամերիկյան վիրաբույժների մասին պատմում է Դեվիդ Քուշները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է