• Latest news

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, մենք դուխով դարձանք. «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի աշխատակազմն ահազանգում է ապօրինությունների մասին

10 հունիսի, 2018  23:39

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի աշխատակազմն ահազանգում է բժշկական կենտրոնում տեղի ունեցող ապօրինությունների մասին:

NEWS.am Medicine-ի խմբագրություն ահազանգած աշխատակիցները պատմեցին, որ բժշկական կենտրոնում բուժքույրերի աշխատավարձերը 2 ամիսը մեկ են տալիս,  իսկ բժիշկները 3 ամիսը մեկ են աշխատավարձ ստանում:

«Ամեն անգամ թեժ գիծ զանգահարելուց հետո ենք աշխատավարձը ստանում, ամեն ամիս դրանով ենք մենք զբաղված: Ամեն անգամ ուշացնելուց մի պատճառաբանություն են բռնում, բայց թեժ գիծ զանգահարելուց հետո հաջորդ օրը տալիս են աշխատավարձը: Ստացվում է, որ անտեղի են ուշացնում»,-ասացին նրանք:

Ըստ աշխատակիցների, իրենց ժողովների ժամանակ սպառնում են. «Ավագ բուժքույրը Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո ասաց. չլնեմ-չիմանամ Նիկոլի նման վարվեք, բարձրաձայնեք, մեկա ստեղ Նիկոլը չի անցնելու: Ասում է, ուզում եք ուզեք, չէ հիվանդանոցից դիմում գրեք դուրս եկեք: Բայց Նիկոլ Փաշինյանը որ ընտրվեց, մենք սենց դուխով դարձանք եւ հիմա ենք այս մասին ահազանգում»:

ԲԿ-ի աշխատակիցը հավելեց, որ հիվանդանոցը պատկանում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանին, իսկ գլխավոր բժիշկը Հայկ Պետրոսյանն է:

Խմբագրություն դիմած աշխատակիցները հավելեցին, որ տնօրինությունը ոչ պրոֆեսիոնալ բուժքույրերի է աշխատանքի ընդունում եւ հերթապահությունները ոչ հավասար է բաշխում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել