• Latest news

Խոհանոցային սրբիչները կարող են մահացու վտանգավոր լինել

11 հունիսի, 2018  17:14

Խոհանոցային սրբիչների բազմակի օգտագործումը նպաստում է դրանց վրա ախտածին միկրոօրգանիզմների աճին, ինչը կարող է սննդային թունավորման բերել, պարզել են Մավրիկիայի համալսարանի գիտնականները:

Փորձերի ընթացքում հետազոտվել է 100 սրբիչ, որոնք օգտագործվել են մեկ ամիս: Մասնագետները հավաքել են դրանց վրա կուտակված բակտերիաները եւ նույնականացրել ստանդարտ կենսաքիմիական թեստերով: Նրանք նաեւ որոշել են սրբիչի վրա բակտերիալ ծանրաբեռնվածությունը, այսինքն՝ անալիզի ենթարկվող մակերեւույթին դրանց ինչպիսի քանակություն է առկա:

Պարզվել է, որ խոհանոցային սրբիչների 49 տոկոսի վրա դիտվել է բակտերիաների աճ, որն աճել է ընտանիքի անդամների թվին համամասնորեն: Ըստ որում՝ այն սրբիչները, որոնցով սպասքն են չորացրել, չոր ձեռքերն են մաքրել, բռնել են խոհանոցային տաք սպասքը եւ մաքրել մակերեւույթները, ավելի մեծ բակտերիալ կշիռ են ունեցել, քան մեկանգամյա օգտագործման սրբիչները: Բակտերիալ ավելի մեծ կշիռ է հայտնաբերվել նաեւ խոնավ սրբիչների վրա, քան չորերի:

Ախտածին միկրոֆլորայի թվում հայտնաբերվել են կոլիմորֆային բակտերիաներ (36,7 տոկոս), էնթերոկոկեր (36,7 տոկոս) եւ ոսկեգույն ստաֆիլոկոկ (14,3 տոկոս):

Ոսակեգույն ստաֆիլոկոկը առավել հաճախ հանդիպում է ավելի ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակով ընտանիքներում եւ երեխաներ ունեցող ընտանիքներում: Դրան նպաստում է նաեւ մսի արտադրանքի օգտագործումը: Կոլիմորֆային բակտերիաների (աղիքային ցուպիկի խմբի բակտերիաներ) առաջացման վտանգը մեծանում է խոնավ ու բազմակի օգտագործման սրբիչների վրա եւ ընտանիքներում, որոնք հետեւում են մսի արտադրանք պարունակող սննդակարգերին: Թե՛ մեկ, թե՛ մյուս միկրոօրգանիզմները կարող են հայտնվել սնունդի մեջ եւ առաջացնել աղեստամոքսային համակարգի խանգարումներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել