• Latest news

Ի՞նչ պետք է անել Հայաստանում կատաղության տարածման կանխարգելման համար

11 հունիսի, 2018  14:05

Հայաստանում այսօր ոչինչ չի արվում կատաղության տարածման կանխարգելման համար, պնդում է զոոնոզային հիվանդությունների եւ անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ կատաղությունը մահացու հիվանդություն է, եւ եթե վարակվելուց հետո հիվանդը պատվաստանյութ չի ստանում, ապա նրան այլեւս հազիվ թե հաջողվի փրկել, քանի որ ժամանակակից բժշկությունը ուշ փուլերի կատաղության դեմ պայքարի մեթոդներ առայժմ չունի: Աշխարհում ախտանշանների արտահայտվածության փուլում կատաղությունից առողջանալու ընդամենը մի քանի դեպք է հայտնի:

Այսպիսով, ի՞նչ միջոցներ է անրաժեշտ ձեռնարկել կատաղությունից մարդկանց պաշտպանելու համար:

Առաջին հերթին անհրաժեշտ է երկիրն ապահովել կատաղության դեմ պատվաստանյութի պաշարով, նշեց փորձագետը: Կատաղության դեմ պատվաստանյութը աշխարհում ամենաթանկարժեքներից մեկն է, սակայն առանց այս պատվաստանյութի մարդը, ում վարակված կենդանին կծել է, հազիվ թե ողջ մնա:

Այնուհետեւ անհրաժեշտ է բացառել քաղաքում վարակված կենդանիների հայտնվելը: Հայաստանում կատաղության հիմնական կրողներ են համարվում աղվեսները, որոնք վերջին շրջանում ավելի հաճախ են անտառներից քաղաքներ իջնում: Քաղաքներում նրանք կարող են վարակել չպատվաստված թափառող կամ տնային կենդանիներին, առավել հաճախ՝ շներին եւ կատուներին, որոնք, իրենց հերթին, կվարակեն մարդկանց:

Ինչպես նշեց Գրիգոր Գրիգորյանը, Հայաստանում անհրաժեշտ է նաեւ պարբերաբար ստուգումներ անցկացնել կենդանիների թափառող պոպուլյացիաների շրջանում. փորձագետի կարծիքով՝ նմուշների հավաքմամբ եւ դրանց ստուգմամբ պետք է զբաղվի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ անհրաժեշտության դեպքում աշխատանքին ներգրավելով մասնավոր անասնաբուժական կլինիկաներին: Պետք է կատարվեն նաեւ մեթոդաբանական հետազոտություններ, որոնց միջոցով կարելի է հաշվարկել այս կամ այն տեղանքում հիվանդության տարածման վտանգը: Սակայն, փորձագետի խոսքով, այսօրվա դրությամբ այս ամենից ոչինչ չի արվում:

«Անհնար է կատաղությունը համեմատել որեւէ այլ հիվանդության հետ, նույնիսկ սիբիրախտի. եթե մարդը վարակվել է՝ շունն է կծել կամ կատուն ճանկռել, եւ պատվաստանյութ չի ստանում, նրան այլեւս չես փրկի, բժշկությունը չի կարողանում այս հիվանդության դեմ պայքարել»,- նշեց փորձագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է