• Latest news

Գիտնականները գտել են աթերոսկլերոզի զարգացումը կասեցնող նոր միջոց

12 հունիսի, 2018  20:47

University of California San Diego School of Medicine-ի գիտնականները հայտնաբերել են, որ օրգանիզմում (մկների) բորբոքային պրոցեսները կարելի է արգելափակել հակամարմինների միջոցով, որոնք կապում են օքսիդացած ֆոսֆոլիպիդները՝ բջիջների մակերեւույթի մոլեկուլները, որոնք բորբոքային պրոցեսների ժամանակ փոփոխվում են: Այս հակամարմինները մկներին պաշտպանում են աթերոսկլերոզի եւ շատ այլ խնդիրների առաջացումից՝ նույնիսկ ճարպերի մեծ պարունակությամբ սննդակարգի դեպքում:

Գիտնականներն օքսիդացած ֆոսֆոլիպիդների դերակատարումն ուսումնասիրել են այնպիսի հիվանդությունների առաջացման մեջ, ինչպիսին են աթերոսկլերոզը, լյարդի ստենոզը եւ հեպատիտը: Ֆոսֆոլիպիդները բջջային թաղանթի շինարարական տարր են համարվում: Սակայն որոշ դեպքերում դրանք օքսիդանում են, եւ դա առանձնապես հաճախ է տեղի ունենում աթերոսկլերոզի ժամանակ:

Nature ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում կրծողների ԴՆԹ-ն այնպես են մոդիֆիկացրել, որ անոթների լուսանցքերում աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացման վտանգը նրանց մոտ առավելագույն դառնա: Բացի այդ՝ մկների գենոմի մի մասում ավելացրել են Е06 հակամարմինների արտադրման համար պատասխանատու գեներ: Դրանք կարողանում էին արգելափակել ֆոսֆոլիպիդների օքսիդացումը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ Е06 հակամարմիններով կրծողների մոտ աթերոսկլերոզը 28-57 տոկոսվ հազվադեպ է զարգացել: Հակամարմինները նվազեցրել են նաեւ աորտայի փականի կալցիֆիկացիայի աստիճանը (կարծրացում եւ նեղացում): Е06-ը նաեւ նպաստել է լյարդում բորբոքման մակարդակի նվազեցմանը եւ երկարացրել է մկների կյանքի տեւողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել