Հայ մասնագետները Դանիայում մասնակցում են հակաբիոտիկների հարցով աշխատաժողովի

13 հունիսի, 2018  11:44

Դանիայի Կոպենհագեն քաղաքում հունիսի 11-ից 15-ն անցկացվում է միջազգային աշխատաժողով՝ ազգային համակարգողների հետ քննարկելու հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության, հսկողության և կիրառման  խնդիրները,  մարտահրավերները, ներկայացնելու EARS-Net, CAESAR-ի համացանցի համաճարակաբանական հսկողության համակարգում ներգրավված երկրների տվյալները, դեղակայուն մանրէների տարածվածության միտումները:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանն աշխատաժողովին ներկայացրել է Հայաստանում հակամանրէային դեղերի նկատմամբ հսկողության կանխարգելմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև  hակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտության ծրագիրը (Pop-study) և ծրագրով ներդրման ընթացքում կատարված աշխատանքները, մարտահրավերները:  

Հետազոտության ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2017 թվականի հունիսի 1-ին` ԱՀԿ-ի, Նիդերլանդների թագավորության հանրային առողջապահության և արտաքին միջավայրի հիգիենայի ազգային ինստիտուտի և Խորվաթիայի՝ Վարակիչ հիվանդությունների համալսարանական կլինիկայի տեխնիկական աջակցությամբ:

ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը ներկայացրել է ՀՀ-ում հակաբակտերիալ դեղերի կիրառման ցուցանիշերը:  

Հարկ է նշել նաև, որ ԱՀԿ աջակցությամբ հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստրներ են ստեղծվել Հայաստանում, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանի  ևս 17 երկրում (Եվրոպական միության անդամ չհանդիսացող):

Աշխատաժողովը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և hիվանդությունների և կանխարգելման և հսկողության եվրոպական կենտրոնը: Մասնակցում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության եվրոպական (EARS-Net), կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի (CAESAR) և հակամանրէային դեղերի օգտագործման (AMC)   եվրոպական   համացանցերում անդամ-երկրների ներկայացուցիչներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի