Ստեղծվել է սարք  ինֆարկտից հետո բարդացումները կանխելու համար

13 հունիսի, 2018  19:48

ԱՄՆ-ի, Իռլանդիայի ու Մեծ Բրիտանիայի գիտնականներից բաղկացած միջազգային խումբը մշակել է հատուկ սարք, որը կկարողանա օգնել սրտի կաթված տարած մարդկանց։ Նոր սարքը ամրացվելու է հենց տուժած սրտային հյուսվածքին, հայտնում է Nature Biomedical Engineering ամսագիրը։

Սրտի նոպայից հետո մարդու սրտում տեղի են ունենում մի շարք երեւույթներ, որոնք հետո հանգեցնում են սրտային անբավարարության։ Սրտի որեւէ մասի վնասումն ու այնտեղ արյունատար անոթի արգելափակումը հանգեցնում են սպիացած հյուսվածքի գոյացմանը։ Դրանից հետո սիրտը սկսում է վերակազմակերպել իր աշխատանքը, որպեսզի լրացնի այդ թերությունը։ Արդյունքում այդ ամենը հանգեցնում է սրտի փականի կամ փորոքի  աշխատանքի խափանմանը։

Գիտնականների խումբը մշակել է սարք, որը կոչվում է Therepi։ Այն ենթադրաբար կկարողանա միջամտել այն պրոցեսին, որը սրտի նոպայից հետո սրտային անբավարարության է հանգեցնում։  

Նոր սարքը փոքր ռեզերվուար է, որն ամրացվելու է հենց սրտի հյուսվածքին։ Այդ ռեզերվուարը բարակ խողովակի միջոցով հատուկ հարմարանքով միացվելու է հիվանդի մաշկի վրա կամ մաշկի տակ, եւ այդ խողովակով դեղամիջոցը հասնելու է սրտին։

Ռեզերվուարը ստեղծված է ժելատինի հիմքով պոլիմերից, այն կիսագնդաձեւ է, հարթ հատակով։ Հարթ հատակը բաղկացած է կիսաթափանցիկ թաղանթից, որը կարելի է կարգավորել, որպեսզի ավելի մեծ քանակությամբ դեղամիջոց կամ էլ ավելի խոշոր նյութեր հասնեն անմիջապես սրտային հյուսվածքին։

Գիտնականների կարծիքով՝ այդ սարքը կարող է դառնալ եզակի հարթակ մյուս օրգանների բուժման համար ու կօգնի մշակել զանազան հիվանդությունների բուժման նոր մեթոդներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի