• Latest news

Իրազեկում  երեխաներին և ծնողներին՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու վերաբերյալ (ֆոտո)

13 հունիսի, 2018  16:38

ՀՀ բնապահպանության նախարարությունն ամռանն ընդառաջ հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք նվիրված են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավորությանը, դրանցից պաշտպանվելու անհրաժեշտությանը և միջոցներին: Նախաձեռնությունների թիրախային խմբերն են 1-ից մինչև 14 տարեկան երեխաները՝ հաշվի առնելով նրանց առավել բարձր խոցելիությունն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Այս նպատակով, պետություն-մասնավոր հատված (բիզնես) համագործակցության շրջանակներում, մասնակցային որոշմամբ պատրաստվել են 20 000 օրինակ տեղեկատվական պիտակներ, որոնք փոխանցվել են «Ոսկե կար», «Ալեքս տեքստիլ»  և «Սաթենկար» (Մելանտե) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝  դրանք իրենց արտադրանքներին փակցնելու նպատակով: 4000 պիտակ փոխանցվել է «Մանկան» ՍՊԸ-ին՝ մանկական փափուկ խաղալիքներին փակցնելու համար:

Բացի այս, 2500 օրինակ նույնաբովանդակ էջանշաններ են տպագրվել, որոնցից 500-ը տրամադրվել են «Բուկինիստ», «Նոյյան տապան» գրախանութներին և «Թումանյան» գրատանը, իսկ 2000 օրինակ Մշակույթի նախարարության օժանդակությամբ կտրամադրվի ՀՀ տարածքում գործող մանկական գրադարաններին:

Նույն նախաձեռնությունների շրջանակներում պատվիրվել են 1000 արևապաշտպան բանդանաներ՝ ՀՀ տարածքում գործող մանկատների մանկահասակ երեխաներին տրամադրելու նպատակով:

Տեղեկատվական պիտակներում և էջանշաններում ներառված տեղեկատվությունը, որը վերաբերում է օզոնային շերտի կարևորությանը, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակարությանը և դրանցից պաշտպանվելու անհրաժեշտությանն ու եղանակներին, մշակվել է Առողջապահության նախարարության հետ համատեղ: Նախաձեռնություններն իրականացվել են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության օժանդակությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել