• Latest news

Հայկին որոնելու կամավորական աշխատանքն այս պահին կանգնեցվում է. Արուսիկ Մկրտչյան

15 հունիսի, 2018  13:18

Մեր թիմի կամավորական որոնողական աշխատանքը այս պահին կանգնեցվում է, մինչև Հայկի գտնվելու վայրի մասին առաջին հավաստի տեղեկատվություն ստանալը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արուսիկ Մկրտչյանը, որը համակարգում է կամավորների աշխատանքները։

«Կամավորներ և պարզապես սրտացավ մարդիկ, մեր թիմի կամավորական որոնողական աշխատանքը այս պահին կանգնեցվում է, մինչև Հայկի գտնվելու վայրի մասին ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՍՏԻ տեղեկատվություն ստանալը!

Հենց եղավ հավաստի լուր, մենք ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿՎԵՐՍԿՍԵՆՔ որոնումը! Այս իրավիճակում ճիշտ է թողնել, որ ոստիկանությունն ու ԱԻՆ-ը անեն իրենց աշխատանքը, իսկ վերջիններս նորություն ունենալու դեպքում անմիջապես կապվելու են մեզ հետ։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԼՈՒՐԻ!!!»,- նշել է նա։

Օգտատերերից մեկի հարցին, թե երբ է եղել վերջին հավաստի տեղեկությունը, նա պատասխանել է, որ հավաստի տեղեկություն չմնաց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուր էր տարածվել, որ երեխային տեսել են Արագած գյուղում, այդ պատճառով որոնումներն ընթանում էին այդ տարածքում, բայց փաստացի տեղեկությունը հավաստի չէր։

14-ամյա Հայկ Հարությունյանը, որն աուտիզմ ունի, Այնթափ գյուղի իրենց տնից դուրս է եկել հունիսի 8-ին։ Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ, կիսավարտիք: Մազերը կարճ են:

Եթե տեսնեք 14-ամյա Հայկին՝ լուսանկարի վրա պատկերված տղային, զանգահարեք նրա ազգականներին (095 46 41 43, 094 19 53 35) կամ ոստիկանություն (1-02, 010 59 06 25)։ Փորձեք այնպես անել, որ տղան ոչ մի տեղ չհեռանա, նրա սիրտը շահեք քաղցրավենիքով, որ չհեռանա մինչև ծնողների կամ ոստիկանության ժամանելը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է