• Latest news

«Նորք» ինֆեկցիոն կլինիկայի կոլեկտիվը ցանկանում է տնօրենի պաշտոնում տեսնել Վիգեն Ասոյանին (ֆոտո)

15 հունիսի, 2018  18:23

«Նորք» ինֆեկցիոն կլինիկայի կոլեկտիվը ցանկանում է տնօրենի պաշտոնում տեսնել Վիգեն Ասոյանին՝ նախկին տնօրեն Ասա Ասոյանի որդուն: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց կլինիկայի լաբորատոր բաժանմունքի ղեկավար Զարուհի Գեւորգյանը:

Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար Արա Ասոյանը մահացել է ընթացիկ տարվա մարտի 3-ին, իսկ նոր տնօրեն դեռ նշանակված չէ: Մոտ ապագայում նախատեսվում է տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարել: Կոլեկտիվը, սակայն, ցանկանում է տնօրենի պաշտոնում տեսնել Վիգեն Ասոյանին, բայց ամենեւին ոչ այն պատճառով, որ նա նախկին տնօրենի որդին է, այլ որովհետեւ նրան լավ ղեկավար է համարում:

«Այո՛, նա մեր նախկին տնօրենի որդին է, սակայն դա ոչ մի կապ չունի,- ասաց Զարուհի Գեւորգյանը: - Մենք կարծում ենք, որ նա մեր կոլեկտիվի համար լավ ղեկավար կլինի, նրան ընդունում եւ վստահում է մեր ամբողջ կոլեկտիվը: Մեր ծառայության ապագան մենք նրա հետ ենք կապում»:

Ինչպես նշեց բժիշկ Գեւորգյանը, Վիգեն Ասոյանը կլինիկայի բոլոր բաժանմունքների աշխատանքին լավ ծանոթ է. նա երկար տարիներ աշխատել է ե՛ւ լաբորատորիայում, ե՛ւ մեծահասակների բաժանմունքում, ե՛ւ զինվորական բաժանմունքում, որը ներկայումս ղեկավարում է:

Կլինիկայի կոլեկտիվը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ուղղված բաց նամակ է հրապարակել, որի տակ արդեն ստորագրել է կլինիկայի 210 աշխատակիցներից 180-ը:

«Մենք հասկանում ենք, որ պետք է մրցույթ լինի, որին կարող են մասնակցել բոլորը, այդ թվում՝ մեր թեկնածուն: Թեկնածուները պետք է քննություն հանձնեն, զրույց անցնեն: Մենք հասկանում ենք, որ այդ ամենն անհրաժեշտ է, սակայն կցանկանայինք, որ մեր կոլեկտիվի ձայնը նույնպես լսելի լինի»,- ասաց Զարուհի Գեւորգյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել