• Latest news

Գիտնականները գտել են ցրված սկլերոզով հիվանդների նյարդային բջիջները պահպանելու միջոց

16 հունիսի, 2018  17:44

Ալբերտայի համալսարանի գիտնականները գտել են ցրված սկլերոզով հիվանդների նյարդային բջիջները պահպանելու նոր միջոց։

Պիրոպտոզը բջիջների ծրագրավորվող մահն է, որն առաջացնում են բորբոքային պրոցեսն ակտիվացնող մոլեկուլները։ Այդ մեխանիզմն անհրաժեշտ է օրգանիզմին ներբջջային ինֆեկցիոն ագենտներից պաշտպանվելու համար։ Ցրված սկլերոզով հիվանդների մոտ պիրոպտոզն առաջանում է նյարդային համակարգի առողջ բջիջներում։ Վերոնշյալ գիտնականները հայտնաբերել են նյութ, որն ունակ է արգելափակել պիրոպտոզի զարգացումը։

Ուսումնասիրելով ցրված սկլերոզով հիվանդների մոտ հյուսվածքների վնասման առանձնահատկությունները՝ հետազոտողները պարզել են, որ այդ հիվանդության ժամանակ նյարդային բջիջները ոչնչանում են հենց պիրոպտոզից։ Սովորաբար պիրոպտոզի պրոցեսը գործարկում է կասպազա 1 մոլեկուլը։ Գիտնականները փորձել են արգելափակել այդ մոլեկուլի գործողությոնը VX-765 նյութի օգնությամբ։

Կասպազա 1-ի ինգիբացիայի շնորհիվ մասնագետները կարողացել են կանգնեցնել նյարդային բջիջներում պիրոպտոզի զարգացումը։ VX-765 դեղամիջոցը խախտել է բորբոքային ցիկլը ու պահպանել նյարդային բջիջների ամբողջականությունը։ Ավելի վաղ VX-765 դեղամիջոցը օգտագործվել է էպիլեպսիայի բուժման համար։ Մասնագետները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը թույլ կտա գտնել ցրված սկլերոզի բուժման նոր մեթոդներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել