• Latest news

Վերականգնման կարիք ունեն ոչ միայն ՄՈՒԿ-ով երեխաները, այլեւ նրանց ծնողները. Ջերմուկի առողջարանի ներկայացուցիչ

17 հունիսի, 2018  12:59

Առողջարանում ճիշտ կազմակերպված վերականգնողական բուժումը օգնում է ՄՈՒԿ-ով երեխաների դեպքում լավ արդյունքների հասնել. շատ երեխաներ, որոնք նախկինում չեն քայլել, բուժումից մեկ ամիս անց, վեր են կենում սայլակից եւ անում են իրենց առաջին քայլերը:

Սակայն արդյունքներն էլ ավելի լավ են լինում, եթե աշխատանքը տարվում է ոչ միայն երեխաների, այլեւ նրանց խնամակալների հետ, պնդում է Գրիգոր Հակոբյանը՝ Ջերմուկ քաղաքում «Արարատ» առողջարանի գլխավոր տնօրենի օգնականը:

Նրա խոսքով՝ առողջարանի գլխավոր բժիշկ Հովհաննես Հակոբյանի գիտական աշխատության հիմքում է ընկած վերականգնողական բուժման նոր մոտեցումը, որը նախատեսում է գործընթացին ՄՈՒԿ-ով երեխաների ծնողների կամ խնամակալների ակտիվ ներգրավում: Առողջարանում ծնողների համար մեկ ամիս ստեղծում են հանգստի բոլոր հնարավորությունները, որ նրանք կարողանան ուժ հավաքել՝ մնացյալ 11 ամիսներին երեխային խնամելու համար: Բացի այդ՝ նրանց սովորեցնում են երեխայի հետ ճիշտ աշխատել, որպեսզի հաջորդ տարի նրա մոտ հետընթացի փոխարեն առաջընթաց լինի, եւ մասնագետները կարողանան հաջորդ տարի աշխատանքը սկսել այնտեղից, որտեղ անցյալ տարի կանգնել էին, այլ ոչ թե կրկնեն արդեն կատարած աշխատանքը:

Հակոբյանը նշել է, որ առողջարանում մեկ ամսվա ընթացքում երեխաների հետ աշխատում է մասնագետների խումբ, այդ թվում նյարդաբան, կինեզիոլոգ, հոգեբան, լոգոպեդ եւ մերսող։ Նրանց աշխատանքի արդյունքները բավական լավն են. անցյալ տարի 20 երեխաներից  9-ը սկսեցին քայլել: Ընդհանուր առմամբ նկատելի փոփոխություններ են գրանցվում մոտ 40-50 տոկոս հիվանդներր մոտ:

Որոշ երեխաներ պետական պատվերի շրջանակում ստանում են վերականգնողական բուժում, սակայն այն երեխաները, ովքեր նման բուժման կարիք ունեն եւ չունեն միջոցներ, շատ ավելին են: Չնայած առողջարանի գները, ինչպես նշեց Հակոբյանը, շատ մատչելի են`տեղացիների եւ այլ երկրների բնակիչների համար: Այսպես, ռուսաստանցու համար, Ջերմուկում մեկ ամիս վերականգնողական բուժումը երկու անգամ ավելի քիչ կարժենա, քան Ռուսաստանում, նույնիսկ հաշվի առնելով թռիչքի ծախսերը:

Ճիշտ է, Հայաստանում բուժվելու ցանկություն ունեցողների թիվը դեռ այդքան շատ չէ. 2017-2018 թվականներին «Արարատ» առողջարանում մոտ 300 երեխա է եղել եւ միայն 10-12 տոկոսը եկել էր այլ երկրներից:

Գրիգոր Հակոբյանի խոսքով, Հայաստանում առողջարանները եւ բժշկական կենտրոնները հաճախ են առաջարկում այնպիսի ծառայություններ, որոնք տարածաշրջանում գրեթե գոյություն չունեն, բայց դրանք պետք է ավելի ակտիվորեն գովազդվեն, որպեսզի նրանց մասին իմանան նաեւ այլ երկրներում. Միայն այս կերպ է հնարավոր  Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացմանը նպաստել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է