• Latest news

Ծխախոտում քաղցկեղածիններն ավելի շատ են, քան ընդունված է կարծել. հետազոտություն

18 հունիսի, 2018  10:46

Ծխախոտ ծխելիս մարդու օրգանիզմ է ընկնում ավելի շատ քաղցկեղածին, քան ընդունված է կարծել: Այսպիսի եզրահանգում են կատարել Netherlands National Institute for Public Health-ի (RIVM) գիտնականները:

Հետազոտողների խոսքով՝ ծխախոտ արտադրողները գիտակցաբար նվազեցնում են իրենց արտադրանքում խեժի, նիկոտինի եւ շմոլ գազի քանակությունը՝ դրա համար դիմելով հատուկ խորամանկության: Պարզվում է՝ ծխախոտի ֆիլտրում հատուկ բաց են թողնում օդափոխության մանրադիտակային անցքեր, որոնք թույլ են տալիս գրանցել պոտենցիալ քաղցկեղածին բաղադրիչների ավելի ցածր մակարդակներ, քանի որ օրենքով նախատեսվում է ծխախոտում խեժի պարունակության սահմանափակում:

Ինչպես պարզել են գիտնականները, իրականում ծխելիս շրթունքները կամ մատներն այս անցքերը փակում են: Այդպիսով ծխողներն ավելի շատ վնասակար նյութեր են ստանում, քան կարելի է պատկերացնել՝ ելնելով տուփի վրա եղած տեղեկությունից:

«Օրենքը ծխախոտում խեժի պարունակությունը սահմանափակում է առավելագույնը 10 մգ, սակայն Superkings արտադրանքում այն կազմել է 36,3 մգ: Marlboro-ի տեսակներից մեկի վրա նշված է, որ ծխի մեջ պարունակվում է միայն 1 մգ խեժ եւ 0,1 մգ նիկոտին, սակայն իրական պարունակությունը կազմում է համապատասխանաբար՝ 26,1 մգ եւ 1,7 մգ»,- նշել են հետազոտության հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել