• Latest news

Հոգեբանները գտել են դեպրեսիայի ախտորոշման նոր մեթոդ

18 հունիսի, 2018  22:36

Պարգեւատրում ստանալու պահին  դեպրեսիայով հիվանդի ուղեղի էլեկտրական ակտիվությունը  կարող է դառնալ օբյեկտիվ ցուցանիշ բուժման սխեմայի նշանակման համար, պարզել են ամերիկացի հոգեբանները։

Գիտական աշխատանքի համար ընտրել են կլինիկական դեպրեսիայով տառապող 63 հիվանդների։ Կամավորներին էկրանին ցույց են տվել երկու դուռ։ Դռներից մեկի ետեւում մրցանակ էր՝ փոքր դրամական պարգեւատրություն։ Եթե մասնակիցն  ընտրում էր մրցանակով դուռը՝ ապա նա ստանում էր դա, եթե ոչ՝ կորցնում էր գումարը:

Հետո նրանց բաժանել են խմբերի։ Դրանցից մեկում ընդգրկվածները 12 շաբաթ ընդունել են  հակադեպրեսանտներ, իսկ մյուսում ընդգրկվածներն անցել են կոգնիտիվ-վարքագծային պսիխոթերապիայի 12 սեանս։ Նաեւ եղել է հսկիչ խումբ, որը կատարում էր առաջադրանքը, բայց բուժում չէր ստանում։ Դրանից հետո փորձը կրկնել են։ Ստուգելով ուղեղի էլեկտրական ակտիվության ցուցանիշները՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ երկրորդ անգամից հետո դրանք զգալիորեն բարձրացել են։ Նաեւ փորձի մասնակիցների մոտ նվազել են դեպրեսիվ ախտանշաններն  ու տագնապը։  Անցկացված փորձը ցույց է տվել նաեւ, որ ամենից շատ կամավորներին օգնել են հակադեպրեսանտները։ Հետազոտողների խոսքով՝ հիմա այդ հայտնագործությունը թույլ կտա ավելի լավ ախտորոշել դեպրեսիան։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Clinical Psychiatry ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել