• Latest news

Գրիգոր Բադալյանը բաց նամակ է հղել Արսեն Թորոսյանին՝ ի պաշտպանություն Սմբատ Դաղբաշյանի

18 հունիսի, 2018  17:57

«Հայ Ուռուցքաբանների Ասոցիացիայի» նախագահ, «Հայկական Հակաքաղցկեղային Լիգայի» նախագահ, ՀՀ ԱՆ Գլխավոր մանկական ուոուցքաբան, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը բաց նամակ է հղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ի պաշտպանություն Սմբատ Դաղբաշյանի։

«Հարգելի պ-ն նախարար,

Ես եւ իմ ընտանիքի անդամները առաջիններից ենք եղել, որ սատարել եւ ողջունել ենք մեր երկրում կատարված թավշյա հեղափոխությունը:

Սակայն այսօր ցավով փաստում եմ, որ որոշ ուժեր իրենց միջամտությամբ հարվածի տակ են դնում հեղափոխության նվաճումները և նոր ընտիիր կառավարությանը:

Խոսքը գնում է որոշ կայքերում հրապարակված տեղեկության մասին, որ ՀՀ գլխավոր արյունաբան Ս.Դաղբաշյանը հեռացվել է պաշտոնից, իբր այն պատճառով, որ արյունաբան չէ: Նաեւ նշվում է, որ վերջինս ՀՀԿ-ի վարչության եւ ԵԿՄ անդամ է:

Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ Ս.Դաղբաշյանը իր անձնակազմի կողմից սիրված ու հարգված ղեկավար է, պարկեշտ անձնավորություն, հմուտ կազմակերպիչ: Նա վայելում է նաեւ ՀՀ լայն բժշկական հասարակայնության մեծ հարգանքը:

Ս.Դաղբաշյանի շնորհիվ է, որ ՀՀ արյունաբանության կենտրոնը՝ կապիտալ վերակառուցված, իր ոսկրածուծի փոխպատվաստնման բաժանմունքով հանդերձ, ներկայումս առաջատարն է ամբողջ տարածաշրջանում: Այն համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ սերտ համագործակցում առաջատար եվրոպական արյունաբանական կենտրոնների հետ, ուր շարունակական վերապատրաստվում են կենտրոնի բժիշկները:

Այս ամենը իրականացնելու համար նա պետք է լինի եւ՛ տնօրեն, եւ՛ գլխավոր արյունաբան:

Գտնում եմ, որ տասնյակ տարիներ լինելով այդ ոլորտի առաջատար մասնագետ եւ դասախոս, նա լիովին համապատասխանում է բարձրակարգ արյունաբանի որակավորմանը:

Խնդրում եմ մանրամասն զննել իրավիճակը եւ վերականգնել Ս. Դաղբաշյանին ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի պաշտոնում», – գրել է նա։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել