• Latest news

Մանկական արյունաբանը չպետք է ԱՆ գլխավոր արյունաբանը լինի. Յոլյանի կենտրոնում բողոքում են

18 հունիսի, 2018  18:48

Մանկական արյունաբանությունը արյունաբանության միայն մի փոքր մասն է, որն ընդամենը մի քանի հիվանդություն է ներառում, ուստի մանկական արյունաբանը չպետք է լինի ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանը: Նա չի կարողանա փորձագիտական եզրակացություն ներկայացնել մի շարք հարցերի շուրջ, եւ մասնագետների մեծ մասը նրան չի լսի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկ-արյունաբան Կարեն Մելիքսեթյանը:

Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բժիշկները, կլինիկական օրդինատորները եւ կրտսեր անձնակազմն այսօր՝ հունիսի 18-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանին պաշտոնից հանելու եւ այդ պաշտոնում մանկական արյունաբան Սամվել Դանիելյանի նշանակման մասին որոշման դեմ:

Մելիքսեթյանի խոսքով՝ Հայաստանի արյունաբանների մեծ մասը (16 բժիշկ՝ չափահասների եւ 6՝ երեխաների համար) աշխատում են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում եւ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան նշանակելիս ցանկալի կլիներ հաշվի առնել այդ մասնագետների կարծիքը:

Ըստ  Կարեն Մելիքսեթյանի՝ որպես գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանի հեռացման պատճառ նշվել է այն, որ նա արյունաբան չէ: Սակայն նոր գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանը մանկական բժիշկ է, ով արյունաբանությանն ընդհանուր առմամբ չի տիրապետում: Կենտրոնի բժիշկները նաեւ նշում են, որ տարիներ առաջ Հայաստանում արյունաբանության ամբիոն ընդհանրապես չկար, եւ արյունաբանությունը թերապիայի մի մաս էր համարվում, հենց այդ պատճառով էլ Սմբատ Դաղբաշյանը թերապեւտի մասնագիտություն էր ստացել, այլ ոչ թե՝ արյունաբանի:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է