• Latest news

Ես կարծում եմ, որ կկարողանամ լիարժեք կատարել իմ պարտականությունները. Նոր գլխավոր արյունաբան

18 հունիսի, 2018  19:44

ՀՀ առողջապահության նախարարության նոր գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանը վստահ է, որ կկարողանա լիարժեք կատարել իր նոր պարտականությունները: Այս մասին  նա ասել է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

Իր խոսքով, արյունաբանությունում մեծ փորձ ունի, եւ աշխատել է ոչ միայն երեխաների, այլեւ չափահաս հիվանդների հետ, ինչը, ըստ նրա, չի արել նախկին գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը, ով ունի թերապեւտի, այլ ոչ թե արյունաբանի կրթություն:

«Ես ղեկավարել եմ բժիշկների շատ լավ թիմեր, եւ մեր աշխատանքի շնորհիվ Հայաստանում մանկական լեյկեմիայի մահացությունը 95 տոկոսից նվազել է մինչեւ 30 տոկոս», - ասաց Դանիելյանը:

Նշենք, որ Սամվել Դանիելյանը սովորել եւ ավարտել է Երեւանի Պետական Բժշկական Ինստիտուտի (այժմ Համալսարան) մանկաբուժության ֆակուլտետը, այնուհետեւ անցել է կլինիկական օրդինատուրա Մոսկվայի Մանկաբուժության ինստիտուտում եւ ասպիրանտուրա մանկական արյունաբանություն/ուռուցքաբանությունից Մանկական Արյունաբանության Ինստիտուտում (Մոսկվա, Ռուսաստան):

Աշխատել է որպես մանկաբուժության ինտերն Երեւանի թիվ 1 մանկական հիվանդանոցում, այնուհետեւ, որպես մանկաբույժ Չարենցավանի հիվանդանոցում եւ մանկական արյունաբան Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնում:

1995 – 2007թթ. ղեկավարել է Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքը: 2007-2016թթ. ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի ղեկավար եւ 2008-2016թթ. ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի վարիչ:1994-1995թթ. վերապատրաստվել է Գերմանիայում (Ֆրանկֆուրտ), 2003թ.՝ Լեհաստանում (Կատովիցե), 2005թ.՝ Ավստրիայում (Վիեննայի Սուրբ Աննայի Մանկական Հիվանդանոց), 2009թ.՝ ԱՄՆ-ում (Բոստոն), եւ այլն:

Հանդիսանում է Գերմանիայի Մանկական Արյունաբանության եւ Ուռուցքաբանության Միության, Եվրոպայի Լեյկեմիաների Միության, Միելոդիսպլաստիկ Սինդրոմների Միջազգային Հիմնադրամի լիիրավ անդամ, Արյունաբանության եւ Ուռուցքաբանության Պատվավոր նախագահ եւ Խորհրդի ղեկավար, Մանկական Ուռուցքաբանության Արեւելյան եւ Միջերկրածովյան Խմբի Տնօրենների խորհրդի անդամ, եւ Նվիրիր Կյանք Բարեգործական Հիմնադրամի Փորձագետների Խորհրդի անդամ, Սիթի Օֆ Սմայլ Բարեգործական Հիմնադրամի Տնօրենների Խորհրդի անդամ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Սմբատ Դաղբաշյանը ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնից։ Այս պաշտոնում նշանակվել է Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանը։

Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բժիշկները, որի տնօրենը Սմբատ Դաղբաշյանն է, այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել, ասելով, որ մանկական արյունաբանը չի կարող լինել  ԱՆ-ի գլխավոր արյունաբանը, քանի որ մանկական արյունաբանությունը ներառում է միայն մի քանի հիվանդություններ եւ ընդհանուր առմամբ արյունաբանության մի փոքր մասն է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է