• Latest news

Բրիտանացի դեռահասը վարակվել է անհետացած վիրուսով (ֆոտո)

19 հունիսի, 2018  12:45
Ուելսից 15-ամյա դեռահասը վարակվել է կովի ծաղկախտի վիրուսով, որն այսօր գործնականում չի հանդիպում: Վարակման աղբյուր են եղել հորթերը:

Տղան ամբողջ մարմնի վրա խոցեր է հայտնաբերել ընտանեկան ֆերմայում հորթերին կերակրելուց հետո: Դեռահասի մայրը հայտարարել է, որ հորթերը կծել են նրա ձեռքերը, ինչը եւ բերել է վարակման: Դեռահասը ավելի քան 6 շաբաթ բուժվել է կովի ծաղկախտի վիրուսի դեմ, եւ միայն վերջերս է ցանը նրա մարմնից նահանջել:

Ուելսի Հանրային առողջապահության կազմակերպությունը պնդում է, որ Ուելսում վարակման վերջին դեպքը գրանցվել է 10-ից մինչեւ 15 տարի առաջ:

Կովի ծաղկախտի վիրուսը փոխանցվում է կենդանուց մարդուն, հիվանդ մարդուց առողջին ինֆեկցիայի տարածումը գործնականում անհնար է: Վիրուսով վարակվելը ներկայումս գրեթե անհնար է կովկիթի գործընթացի ավտոմատացման շնորհիվ: 1796 թվականին անգլիացի բժիշկ Էդվարդ Ջեններն առաջին անգամ Ջեյմս Ֆիլիփս անունով տղայի վրա կիրառել է բնական ծաղկախտի դեմ պատվաստանյութը, որը ստացել էր կովի ծաղկախտով հիվանդի ձեռքի բշտիկներից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել