• Latest news

D վիտամինը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը

19 հունիսի, 2018  21:10

D վիտամինը կարող է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը, կարծում են Սան Դիեգոյի Քալիֆորնիական համալսարանի մասնագետները: Հետազոտության վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է EurekAlert!-ում:

Փորձագետները վերլուծել են 2002-2017 թվականներին 3325 կանանց մասնակցությամբ 2 պատահական ընտրանքով վերահսկվող փորձերի եւ մեկ հեռանկարային հետազոտության ընթացքում ստացված տվյալները, որի ժամանակ 1713 կամավորները խմբերի են բաժանվել՝ կախված արյան մեջ հայտնաբերված կալցիֆեդիոլի (D վիտամինի խմբեր) չափաքանակից: Բոլոր կանայք, որոնց տարիքն անցնում էր 55-ից, առողջ էին, եւ գիտնականները նրանց վիճակին հետեւել են 4 տարի:

Ընդամենը գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի 77 դեպք: Պարզվել է, որ այն մասնակիցների մոտ, որոնց արյան մեջ եղել է կալցիֆեդիոլի բարձր մակարդակ (միլիլիտրին 60 նանոգրամից ավելի), օնկոլոգիական հիվանդության զարգացման հավանականությունը 5 անգամ ավելի փոքր է եղել, քան այն կանանց մոտ, որոնց արյան մեջ D վիտամինի խտությունը կազմել է միլիլիտրին 20 նանոգրամից պակաս:

Հետազոտողների խոսքով՝ աշխատանքի արդյունքները լրացնում են համաճարակաբանական տվյալները, որոնց համաձայն՝ փոխկապվածություն է դիտվում օրգանիզմում D վիտամինի անբավարարության եւ ավագ տարիքի կանանց մոտ կրծքագեղձի չարորակ ուռուցքների ի հայտ գալու միջեւ: Արյան մեջ վիտամինի պահանջվող մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է գործածել դիետիկ հավելումներ եւ օրական 4-6 հազար միջազգային միավոր պարունակող սնունդ: D վիտամինի համար մեկ միջազգային միավորը հավասար է նյութի 0,025 միկրոգրամի: Այս քանակությունը հնարավոր է զգալիորեն նվազեցնել ամեն օր 10-15 րոպե արեւի տակ գտնվելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել