• Latest news

Ըստ մահվան վկայականի՝ 5–ամսական երեխայի մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն էր. Քննչական կոմիտե

19 հունիսի, 2018  19:41

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։

2018 թվականի հունիսի 11-ին մանհակասակ երեխայի հայրը հաղորդում է ներկայացրել առ այն, որ 15.01.2018թ. ծնված դստերը 2018թ. հունիսի 5-ին տարել են պոլիկլինիկա, որտեղ պատվաստվել է, իսկ հունիսի 7-ին փոքրիկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են նույն պոլիկլինիկա, այնուհետև` «Արաբկիր» ԲՀ, որտեղ նա մահացել: Ըստ ծնողի՝ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Դեպքի առթիվ 11.06.2018թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը հունիսի 13-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում եւ վարույթ ընդունվել, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննական մարմինն ստացել է մահվան մասին բժշկական վկայականը, ըստ որի՝ երեխայի մահվանը հանգեցրած ախտաբանական վիճակ է հանդիսացել «սուր սրտային անբավարարությունը», նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել:

Երեւանում մահացած 5-ամսական երեխայի մոտ սրտի բնածին արատ է եղել

Նա բնածին արատ չի ունեցել. Հայրը 5-ամսական աղջկա մահվան մեղավոր է համարում անուշադիր բժիշկներին

ԱՆ պարզաբանումը 5 ամսական երեխայի մահվան կապակցությամբ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել