• Latest news

Ալկոհոլը նպաստում է քաղցեղի զարգացմանը

20 հունիսի, 2018  17:05

Սպիրտայինի ցանկացած քանակության օգտագործումն իսկապես նպաստում է քաղցկեղի զարգացմանը, ինչը մասամբ փոխհատուցվում է սրտի վրա ալկոհոլի փոքր չափաքանակների դրական ազդեցությամբ, հայտարարում են ամերիկացի գիտնականները PLoS Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մեր եզրահանգումները ոչ մի դեպքում չպետք է ընկալել որպես սպիրտայինի ոչ մեծ չափաքանակների մշտական օգտագործման հավանություն կամ խորհուրդ: Մյուս կողից՝ մեզ հաջողվել է պարզել, թե ինչու է ե՛ւ քաղցկեղից, ե՛ւ այլ հիվանդություններից մարդկանց մահանալու հավանականությունն աճում ոչ կանոնավոր՝ կախված խմվող ալկոհոլի ծավալի մեծացումից»,- նշում են Բեթեսդայի Քաղցկեղի հետազոտման ազգային ինստիտուտից (ԱՄՆ) Սոնա Բերնդտը եւ նրա գործընկերնեը:

2010 թվականին գիտնականները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ գարեջրի օգտագործումը կարող է արագացնել աղիների քաղցկեղի զարգացումը, 2011 եւ 2013 թվականներին կապ են հայտնաբերել ալկոհոլի եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ: Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ ծխախոտի եւ ալկոհոլի համադրությունը խորացնում է վերջինի քաղցկեղածին էֆեկտը:

Մյուս կողմից, ինչպես պատմում է Բերնդտը, հետազոտողներից շատերը գրել են նաեւ հակառակի մասին՝ ոչ մեծ քանակությամբ գինի կամ գարեջուր խմող մարդիկ միջինը ավելի երկար են ապրել, քան ոչ միայն թունդ ալկոհոլամոլները, այլ նաեւ բացարձակ սթափները:

Բերնդտը եւ նրա գործընկերները մոտ են հարցի պատասխանին, թե ինչու է այդպես տեղի ունենում՝ վերլուծելով PLCO մոնիթորինգային նախագծի շրջանակում հավաքած վիճակագրությունը, որին մասնակցել է 55-ից մինչեւ 74 տարեկան գրեթե 100 հազար ամերիկացի:

Այս փորձի կազմակերպիչները փորձել են պարզել ուռուցքների 4 ամենատարածված տեսակների՝ շագանակագեղձի, ուղիղ աղիի, ձվարանների եւ թոքերի քաղցկեղի զարգացման պատճառները, հետեւելով, թե ինչպես են սննդակարգը, ապրելակերպը, զանազան վնասակար սովորությունները եւ գենետիկան ազդել դրանց առաջացման հաճախության վրա:

PLCO աշխատանքի 8 տարվա ընթացքում այս նախագծի մոտ 10 հազար մասնակիցներ մահացել են, եւ 12 հազարը քաղցկեղով է հիվանդացել, ինչն օգնել է մանրամասն ուսումնասիրել սպիրտայինի, մահվան եւ ուռուցքների միջեւ կապերը:

Պարզվել է, որ ալկոհոլը տաբեր կերպ է ազդել վաղաժամ մահվան եւ քաղցկեղով հիվանդանալու հավանականության վրա:

Առաջին դեպքում դրանց միջեւ կապը ոչ կանոնավոր էր՝ սպիրտայինի ոչ մեծ չափաքանակները մահվան հավանականությունը ոչ թե մեծացրել, այլ նվազեցրել են, սակայն որոշակի շեմի բարձրացման դեպքում մահվան հավանականությունը սկսել է կտրուկ աճել:

Հակառակը՝ քաղցկեղի եւ ալկոհոլային կախվածության միջեւ կապը խիստ կանոնավոր էր: Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ քանակները մեծացնում էին ուռուցքների առաջացման հավանականությունը, եւ որքան շատ էին խմում PLCO-ի մասնակիցները, այնքան ավելի հաճախ էին դառնում քաղցկեղի զոհը:

Ինչպես նշում են Բերնդտը եւ նրա գործընկերները, նման տարբերությունները բացատրում են այն տարընթերցումները, որոնց շուրջ նախկինում գիտնականները վիճել են, եւ վկայում են այն մասին, որ ալկոհոլի օգուտը եւ վնասը դեռեւս անհնար է միանշանակ որոշել, ինչպես նաեւ դրա խելամիտ օգտագործման խորհուրդներ տալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է