• Latest news

Դիաբետն անվանել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նախանշանակ

20 հունիսի, 2018  18:27

2-րդ տիպի դիաբետով հիվանդների մոտ ենթաստամոքսային քաղցկեղի առաջացման հավանականությունը 2,3 անգամ ավելի մեծ է, պարզել են ԱՄՆ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի բժիշկները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the National Cancer Institute ամսագրում:

Գիտնականներն օգտագործել են գրեթե 50 հազար աֆրոամերիկացիների եւ լատինաամերիկացիների տվյալները, որոնց մոտ 1993-2013 թվականներին ախտորոշվել է դիաբետ: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը զարգացել է դիաբետով 128 եւ դիաբետ չունեցող 280 մարդկանց մոտ: Դիաբետիկների շրջանում դեպքերի ավելի քան կեսում քաղցկեղն առաջացել է դիաբետը հայտնաբերվելուց հետո 36 ամսվա ընթացքում: Դիաբետիկների շրջանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը միջինը 2,3 անգամ մեծ էր՝ նրանց համեմատությամբ, ում մոտ դիաբետ չկար: Դիաբետի եւ քաղցկեղի այլ տեսակների (աղիների, կրծքագեղձի եւ այլն)  միջեւ փոխկապվածություն չի հայտնաբերվել:

Գիտնականները նշում են, որ դիաբետիկները մտնում են ռիսկի խմբի մեջ, ուստի բժիշկները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այսպիսի հիվանդների մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշմանը: Անհրաժեշտ են նաեւ հետագա հետազոտություններ, որոնք թույլ կտան հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել