• Latest news

Ստեղծվում է հարթակ՝ դեղերի ոլորտում նոր կարգավորումների շուրջ հարցերը քննարկելու համար

20 հունիսի, 2018  20:27

Դեղագործությանը, դեղերի շրջանառության ու պահպանման պատշաճ պայմանների ապահովմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանում «Որակի ապահովման բաղադրիչները դեղի կենսացիկլի ընթացքում» թեմայով անցկացված համաժողովի ժամանակ:

Հարցերի քննարկմանը մասնակցել են ոլորտի ամենատարբեր ներկայացուցիչներ՝ հայաստանյան արտադրողներ, ներմուծողներ, արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցչություններ, դեղատներ, կլինիկական հետազոտություն ծավալող կազմակերպություններ, նաեւ՝ մասնագետներ կրթական համակարգից:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են այն պարտադիր պայմանները, որոնց համապատասխան պետք է իրականացվի դեղերին առնչվող ցանկացած գործողություն: Ընդգծվել է դեղի որակի ապահովման սկզբունքների կիրառման կարեւորությունը դեղի ստեղծումից մինչեւ վերջնական սպառում: 

Հայաստանում դեղագործության ու դեղերի շրջանառության ոլորտներին առնչվող իրավական ակտերում փոփոխություններն ու կարգավորումները եւս դարձել են քննարկման թեմա: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ներդրվում են դեղերի պատշաճ լաբորատոր, կլինիկական, արտադրության, բաշխման գործունեության նոր կանոններ՝ (GCP, GMP, GDP, GSP) ապահովելու նոր երաշխիքներ դեղերի անվտանգության, արդյունավետության եւ որակի հարցում: Ըստ այդմ՝ կարեւորվում է ոլորտում գործող բոլոր տնտեսվարողների իրազեկումը:

Անորակ եւ կեղծ դեղերի օգտագործման հետեւանքներն անհամեմատ ավելի ծանր են, քան այլ ապրանքներինը, ուստի դրանց շրջանառությունն առավել խիստ կարգավորվող ոլորտներից է:

Համաժողովը կազմակերպել էր ՀՀ Դեղագործության զարգացման ասոցիացիան՝  ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՆ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ գործակցությամբ:

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այսօրինակ հանդիպումների միջոցով ստեղծել մի հարթակ՝ դեղերի ոլորտում նոր կարգավորումների շուրջ հարցերը քննարկելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել