• Latest news

«Սուպերընտանիք-2» մուլտֆիլմը կարող է էպիլեպսիայի նոպաներ առաջացնել

21 հունիսի, 2018  11:56

Walt Disney Pictures կինոընկերության նոր՝ «Սուպերընտանիք-2» մուլտֆիլմը առողջության համար պոտենցիալ վտանգավոր է համարվել: Մուլտֆիլմը վտանգավոր է լուսասենսիտիվ էպիլեպսիայով տառապող մարդկանց համար: Հիմա մուլտ-բլոքբասթերը պետք է կինոթատրոններում ցուցադրվի համապատասխան նախազգուշացմամբ:

Walt Disney Pictures ընկերությունը կինոթատրոններին նախազգուշացում է ուղարկել, որ «Սուպերընտանիք-2»-ը լույսի կրկնվող թրթռմամբ տեսարաններ է պարունակում, որը կարող է զգայուն մարդկանց մոտ էպիլեպսիայի նոպաներ առաջացնել:

Էպիլեպսիայի հիմնադրամը (Epilepsy Foundation) իր կայքում սեփական նախազգուշացումն է տեղադրել, որում նշվում է, որ լուսազգայուն էպիլեպսիայի  ախտորոշմամբ մարդիկ, որոնք պատրաստվում են մուլտֆիլմը դիտել, պետք է նախազգուշացվեն թրթռացող լույսի մասին, որը կարող է նոպաներ առաջացնել:

ԱՄՆ շատ կինոթատրոններում նախազգուշացումները նախօրոք են տեղադրվել, սակայն ինչպես հայտնում է NewYorkTimes-ը, դրանք ամենեւին ոչ բոլոր կինոթատրոններում են եղել կամ քչերն են կարողացել այն տեսնել:

Նոր «Սուպերընտանիքի» առիթով լրացուցիչ զգուշավորությունն ի հայտ է եկել, երբ հունիսի 15-ի երեկոյան՝ պրեմիերայի օրը, Էպիլեպսիայի հիմնադրամը համացանցում եւ էլեկտրոնային փոստով սկսել է տեղեկություններ ստանալ կինոթատրոններում սեանսի ժամանակ էպիլեպսիայի նոպաների մասին: Թրթռացող լույսը, որը կարող է էպիլեպսիայի նոպա հարուցել, էկրանին է հայտնվում մուլտֆիլմը սկսվելուց հետո մոտ մեկ ժամ անց, դրանով է ուղեկցվում Screenslaver-ի հայտնվելը:

Լուսազգայուն էպիլեպսիան կազմում է հիվանդության բոլոր դեպքերի մոտ 3 տոկոսը, այն առանձնապես տարածված է երեխաների եւ դեռահասների շրջանում: Առավել վտանգավոր է համարվում վայրկյանում 5-ից 30 անգամ հաճախությամբ թրթռոցը, հայտնում է Էպիլեպսիայի հիմնադրամը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել