• Latest news

Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է. ԱՆ

21 հունիսի, 2018  17:44

Առողջապահության նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Երեւանի կենդանաբանական այգում կենդանիների շրջանում տուբերկուլոզով հիվանդացման վիճակը՝ բացառելու հանրային առողջությանն առնչվող ռիսկերը:

Այս առումով տեղեկացնենք, որ նախարարության մասնագետներն այգում տիրող իրավիճակին ծանոթանալու համար եղել են այնտեղ, ճշգրտել այս ընթացքում պատասխան պահանջող բոլոր հարցերը: Կազմակերպված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկա դրությամբ կենդանաբանական այգում անասնուժական միջոցառումները լիարժեք ավարտին են հասցված, կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա, ինչի մասին հավաստիացրել է նաեւ կենդանաբանական այգու ղեկավար կազմը:

Միաժամանակ նախարարության ուժերով տեղում կազմակերպվել են աշխատակիցների ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ, որոնք տվել են բացասական պատասխան, այն է՝ աշխատակիցների մոտ տուբերկուլոզով հիվանդության դեպքեր չկան:  Հատուկ ուշադրության է առնվել այն աշխատակիցների առողջական վիճակը, ովքեր անմիջական շփում ունեն կենդանիների հետ:

Ուստի այս պահին արդեն, հիմնվելով բոլոր հետազոտությունների վրա, նախարարությունը կարող է հայտարարել, որ այգի այցելություններն անվտանգ են, եւ այնտեղ գտնվելը որեւէ առողջական խնդիր չի ենթադրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել