• Latest news

Պարբերաբար սոված մնալը նվազեցնում է քաշը եւ իջեցնում է ճնշումը

21 հունիսի, 2018  23:16

Ամերիկացի կենսաբանները իրականացրել են հայտնի 16:8 դիետայի արդյունավետության փորձնական ուսումնասիրություն: 12 շաբաթվա ընթացքում ավելորդ քաշով կամավորները օրական ութ ժամվա ընթացքում սնվում էին, իսկ մնացած 16 ժամը՝ միայն ջուր խմում: Արդյունքում, ինչպես նշվում է Nutrition եւ Health Aging-ում հրապարակված հոդվածում, մասնակիցներին հաջողվել է  2.6 տոկոսով  նվազեցնել քաշը, իսկ նրանց արյան ճնշումը ընկել է սնդիկի սյան 7 միլիմետրով:

Չիկագոյի Իլինոյսի համալսարանի գիտնականները՝ Քրիստա Վարադիի ղեկավարությամբ, որոշեցին գնահատել 16:8 հանրահայտ դիետայի արդյունավետությունը (ավելի ճիշտ՝ սննդակարգի): Դիետայի սկզբունքը բավականին պարզ է. ամեն օր 16 ժամվա ընթացքում պետք է խմել միայն ջուրը (կամ 0-ին մոտ կալորիականությամբ այլ ըմպելիքներ), իսկ մնացած 8 ժամվա ընթացքում՝ ընդունել անսահմանափակ քանակությամբ սնունդ: Այս մեթոդը բավականին պարզ է եւ սահմանափակում է սննդի ընդունումը միայն ժամանակային առումով: Հետեւել ընդունվող սնդդի կալորիականությանը պարտադիր չէ:

Գիտնականների փորձնական ուսումնասիրությանը մասնակցել 34 կգ/մ2-ից ավելի մարմնի զանգվածային գործակցով 46 մարդ: Նրանք բաժանվել են երկու խմբի՝ ըստ քաշի, հասակի, մարմնի զանգվածի գործակցի, սեռի, տարիքի եւ ռասայի: Առաջին խումբը 12 շաբաթվա ընթացքում սնվել է 16:8 պլանի համաձայն (հետազոտողները խորհուրդ էին տվել սնվել առավոտյան 10-ից մինչեւ 18-ը), իսկ երկրորդ խումբը ծառայում էր որպես վերահսկող:

12 շաբաթվա ընթացքում ակտիվ փորձարարական խմբի մասնակիցները վերահսկիչ խմբի համեմատ կարողացել են կորցնել իրենց քաշի մոտ 2,6 կգ-ն (± 0,5): Նրանց ճնշումը նվազել է սնդիկի սյան մոտ 7 (± 2) միլիմետրով: Բացի այդ, սովող մասնակիցներն օրական միջինում 340 կիլոկալարիա ավելի քիչ էին ընդունում, քան վերահսկիչ խմբի մասնակիցները:

Երկու խմբերի բոլոր մյուս պարամետրերը (ճարպային զանգված, գլյուկոզի մակարդակ, դիաստոլիկ ճնշում, խոլեստերինի մակարդակ) զգալիորեն չէին տարբերվում:

Այդպես, գիտնականները ցույց են տվել, որ ժամանակային սահմանափակումներով սննդի ընդունումը կարող է արդյունավետ միջոց լինել մարմնի քաշը նվազեցնելու համար, անգամ՝ առանց կալորիաները հաշվելու: Բացի այդ, ուսումնասիրության արդյունքները նաեւ կլինիկական նշանակություն ունեն. ավելորդ քաշ ունեցող մարդկանց արյան բարձր ճնշման նվազումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել