• Latest news

ՀՀ դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի դիտորդ

21 հունիսի, 2018  18:30

Հայաստանը պաշտոնապես դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի  (ICH) անդամ՝ ձեռք բերելով դիտորդի կարգավիճակ:

Այս խորհուրդը եզակի կառույց է, որը համախմբում է տարբեր երկրներում դեղերի ոլորտը կարգավորող մարմիններին եւ դեղագործական արդյունաբերությանը՝ քննարկելու դեղերի գրանցման գիտական եւ տեխնիկական հարցերը:

ICH-ի առաքելությունն է հասնել համաշխարհային ներդաշնակեցմանը՝ ապահովելու  անվտանգ, արդյունավետ եւ բարձրորակ դեղերի ստեղծումն ու գրանցումը: Սա  իրականացվում է ICH ուղեցույցների մշակման միջոցով՝ ստեղծված կարգավորող մարմինների եւ ոլորտի փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքում:

Այսպիսով, ICH-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը անհրաժեշտ միջազգային չափորոշիչների պատշաճ ներդրման հնարավորություն կտա, ինչպես նաեւ դեղերի գրանցման տեխնիկական պահանջների մշակման հարցում ոլորտի փորձագետների սերտ համագործակցության հիմք կստեղծի:

ICH-ը ձեւավորվել է 1990 թվականի ապրիլին: Հիմնադիր անդամներն են Եվրոպական  հանձնաժողովը, Ամերիկայի եւ Ճապոնիայի դեղգործակալությունները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել