• Latest news

Գիտնականները կիբեռնետիկ մաշկ են ստեղծել, որը կարող է ցավ զգալ

22 հունիսի, 2018  13:11

Ինժեներների նոր մշակման շնորհիվ պրոթեզների համար արհեստական ​​մաշկը կարող է վերադարձնել հիվանդներին շոշափելու զգացողությունը: Դա հնարավոր է դարձել սենսորներով հագեցած կիբեռնետիկ մաշկի շնորհիվ, որը ստեղծվել է ռետինի եւ հյուսված նյութի հիման վրա: Ուշագրավ են ցավի էլեկտրոնային ընկալիչները, որոնց ակտիվացումը տեղի է ունենում զգայուն մակերեսի վրա ուժեղ ճնշման ժամանակ: Մշակումը մանրամասն ներկայացվել է Ջոնս Հոփքինսի համալսարանի (ԱՄՆ) թիմի կողմից Science Robotics ամսագրում հրապարակված հոդվածում:

Միակ «բայց»-ն այն է փաստն է, որ կիբեռնետիկ մաշկը ի վիճակի չէ արձագանքել ջերմաստիճանի տատանումներին: Չնայած դրան՝ փորձարկմանը մասնակցող հիվանդները հնարավորություն են ունեցել սենսորների միջոցով շոշափողական զգացողությունների լայն շրջանակ ընկալել: Հատկանշական է, որ դրա համար կարիք վիրահատության կարիք չկար. սենսորները կարող են միանալ նյարդերին մարմնի մակերեւույթի էլեկտրական ազդակման միջոցով:

Հոդվածի հեղինակները նշում են, որ կիբեռնետիկ մաշկը կարող է համատեղվել պրոթեզների հետ, ընդ որում, դրա համար անհրաժեշտ չէ նույնիսկ փոխել դրանց կառուցվածքը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել