• Latest news

Գիտնականները մետաստազի զարգացումը կանխելու միջոց են գտել

22 հունիսի, 2018  18:08

Գիտնականները հայտնաբերել են Munc13-4 սպիտակուցը, որն օգնում է քաղցկեղային բջիջներին արտազատել չարորակ ուռուցքների աճին նպաստող էկզոսոմներ։

Մադիսոնում գտնվող Վիսկոնսի համալսարանի հետազոտողները հաղորդել են Journal of Cell Biology ամսագրում, որ նրանց բացահայտումը կօգնի օնկոլոգիական հիվանդությունների բուժման նոր մեթոդներ մշակել եւ կանխել մետաստազի զարգացումը։

Էկզոսոմները միկրոսկոպիկ բշտիկներ են կազմված լիպիդային մեմբրաններից  եւ պարունակում են սպիտակուցների մոլեկուլներ եւ ՌՆԹ։ Ցույց է տրվել, որ քաղցկեղային բջիջների կողմից արտազատվող էկզոսոմներում առկա են նյութեր, որոնք նպաստում են ուռուցքի աճին։

Գիտնականները պարզաբանել են, որ ագրեսիվ նորագոյացություններում գտնվող ավելցուկային կալցիումը բերում է կաթնագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձեւի բջիջներից էկզոսոմների սեկրեցիայի։ Դա պայմանավորված է կալցիումը կապող Munc13-4 կոչվող սպիտակուցների  գործունեությամբ։ Այն եւ մեկ այլ սպիտակուց՝ Rab11–ը մասնակցում են էկզոսոմների մուլտիներառուկային մարմինների ձեւավորմանը։

Այս միաացության ակտիվության ճնշումը կամ գենի կոդավորման փոփոխությունը թերի կրկնօրինակով բջիջն անկարող է դարձնում կալցիումի միացման հարցում։ Սա, ինչպես ցույց են տվել հետազոտողները, կանխում է մետաստազի ձեւավորմանը նպաստող ներառուկի սեկրեցիան՝ ի պատասխան կալցիումին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել