• Latest news

Բրիտանուհին իրեն անորեքսիայի է հասցրել՝ քրոջ հարսանիքին իր զգեստի մեջ մտնելու համար (ֆոտո)

22 հունիսի, 2018  16:58

Մեծ Բրիտանիայի բնակչուհին իրեն անորեքսիայի է հասցրել՝ քրոջ հարսանիքին հարսնացուի քրոջ զգեստի մեջ մտնելու համար:

The Mirror-ի փոխանցմամբ՝ Քեթի Սմիթը (Katie Smith) 15 տարեկանում սկսել է օրական միայն 100 կալորիա ընդունել, 40 հաբ լուծողական դեղամիջոց խմել եւ մինչեւ ուժասպառ լինելը վազել: Այդպես, նրան հաջողվել էր նիհարել 28 կիլոգրամով՝ հասնելով 41 կիլոգրամի: Նա կարող էր միայն մանկական չափսերի հագուստ կրել:

Աղջիկը խոստովանել էր, որ, թեեւ S չափսից ավելի մեծ հագուստ երբեք չի կրել, սակայն լողով զբաղվելու շնորհիվ տպավորիչ մկաններ ուներ եւ կշռում էր մոտ 70 կիլոգրամ: Մինչ քրոջ հարսանիքը նա գոհ էր իր մարմնից, սակայն երբ փորձեց զգեստը եւ տեսավ, թե ինչպես է այն գրկում իր մարմինը, սկսեց ատել իր արտաքինը:

Իր նիհարած մարմինը ծնողներից թաքցնելու համար Սմիթը սկսել էր լայն հագուստ կրել եւ դադարել էր լողով զբաղվել: «Մկաններս մշտապես ցավում էին, իսկ ես մրսում էի, ուստի մի քանի շերտ հագուստ էի կրում: Երբ լողանալիս մազերս առատորեն թափվում էին կամ մնում բարձի վրա»,- պատմել է բրիտանուհին:

Հարսանեկան արարողության ժամանակ աղջիկը որեւէ բան չի կերել: Նա խոստովանել է, որ իրեն սարսափելի է զգացել, իսկ զգեստն ընկնում էր իր վրայից: Արդյունքում, աղջիկը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ երկար ամիսների բուժումից հետո կրկին սկսել է քաշ հավաքել եւ այժմ 64 կիլոգրամ է կշռում:

Սմիթը վախենում էր, որ ողջ չի մնա, եւ միայն հոգեբույժի օգնությունն ու բուժումն են օգնել նրան առողջանալ: Աղջիկը նշել է, որ հաղթահարել սննդի նկատմամբ իր զզվանքն օգնել է սիրած երաժշտությունը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է