• Latest news

Բաբկեն Պիպոյանը ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի ղեկավարի թեկնածուի շուրջ իրարանցումն արհեստական է համարում

22 հունիսի, 2018  15:37

«Տեղեկացված եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) ղեկավարի ընտրությունների շուրջ իրարանցումն արհեստական է համարում:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի ղեկավարի պաշտոնի համար քննարկվել է երեք թեկնածություն՝ Անասնաբուժական-սանիտարական եւ ֆիտոասանիտարական լաբորատոր ծառայությունների հանրապետական ​​կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գեորգի Ավետիսյանի, միջազգային փորձագետ, ՍԱՊԾ-ի առաջին ղեկավար Գրիգոր Գրիգորյանի եւ Պետական ​​պահպանության ծառայության սանիտարական բժիշկ Արարատ Գյուլումյանի թեկնածությունները: Առաջին թեկնածուն ներկայացվել է Տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից, իսկ Գրիգորյանն ու Գյուլումյանը՝ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիայի (SME) կողմից:

SME-ը նիստից մեկ օր առաջ, որի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամ է, Facebook-ում հայտարարություն էր տարածել, որտեղ առաջարկել էր բոլոր նրանց, ով համապատասխանում է այս պաշտոնին, ուղարկել իրենց ինքնակենսագրականներն Ասոցիացիային: Այս հայտարարությունն իսկական փոթորիկ էր առաջացրել, քանի որ, ինչպես պարզվեց, սննդի անվտանգության ոլորտի հետ անմիջական առնչություն ունեցող մարդիկ առաջիկա քվեարկության մասին տեղեկացել էին միայն սոցիալական ցանցերից: Ստացված ինքնակենսագրականների վերլուծությունից հետո SME-ն կանգ էր առել Գրիգոր Գրիգորյանի եւ Արարատ Գյուլումյանին թեկնածությունների վրա:

Խորհրդի նիստին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով ընտրվել էին Ավետիսյանի եւ Գյուլումյանի թեկնածությունները: Դրանք կներկայացվեն վարչապետին, որը կարող է կամ հաստատել, կամ չհաստատել թեկնածություններից մեկը: Երկրորդ դեպքում կրկին Վերահսկիչ մարմնի կառավարման խորհրդի նիստ կանցկացվի:

Ավելի վաղ Գրիգոր Գրիգորյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում, մեկնաբանելով իրավիճակը, նշել էր, որ տեղի ունեցածում քաղաքական կոռուպցիայի տարրեր է տեսնում, քանի որ Խորհրդի մեջ, որը առաջադրել էր ՍԱՊԾ-ի ղեկավարի թեկնածուին, մտնում են հարազատ եղբայրներ Բաբկեն Պիպոյանը եւ Դավիթ Պիպոյանը, որոնք տարբեր կազմակերպություններ են ներկայացնում: Ըստ նրա՝ Գեորգի Ավետիսյանը նրանց ընկերն է:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Պիպոյանը նշեց, որ ընտրությունների շուրջ բարձրացված աղմուկն առաջին հերթին կապված է ՍԱՊԾ-ի ղեկավարի ընտրությունների կանոնակարգը չհասկանալու հետ: Նա հիշեցրեց, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը նոր կառույց է եւ դրա անդամները ընտրվել են մանրակրկիր կերպով:

Խորհրդում ներառված է տասը մարդ, որից հինգը ներկայացնում են գործադիր մարմինը, երկուսը՝ հասարակական կազմակերպությունները եւ երկուսը՝ գիտական ոլորտը: Խորհրդի ղեկավարը Հայաստանի գյուղատնտեսության նախարարն է: Խորհրդի անդամների ընտրությունը կազմակերպվել էր բաց հիմունքներով. դրա մասին համապատասխան հայտարարություն էր տրվել 3 ամիս առաջ: Արդյունքում, Խորհրդում ներառվեցին եղբայրներ Բաբկենը եւ Դավիթ Պիպոյանները, որոնցից մեկը ներկայացնում է հասարակական սեկտորը, իսկ երկրորդը՝ Գիտությունների ազգային ակադեմիան:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ նախորդ տարիներին ՍԱՊԾ-ի ղեկավարը նշանակվում էր վարչապետի կողմից: Իսկ այժմ, Խորհրդի շնորհիվ, հնարավորություն է ստեղծվել նախապես քննարկել հնարավոր թեկնածությունները: «Գեորգի Ավետիսյանի թեկնածությունն առաջադրվել է Խորհրդի ղեկավարի կողմից: Խորհրդի անդամները եւս թեկնածուներ առաջադրելու հնարավորություն ունեն: Խորհրդի բոլոր անդամներից այս իրավունքից օգտվել է միայն SME-ն՝ ի դեմս դրա ղեկավար Հակոբ Ավագյանի»,- պատմեց Պիպոյանը:

Մեկնաբանելով քննադատությունն առ այն, որ հանրությունը տեղեկացած չի եղել ինքնակենսագրականներն ուղարկելու եւ այս պաշտոնին հավակնելու հնարավորության մասին՝ Պիպոյանը խորհուրդ տվեց ծանոթանալ գործող օրենսդրությանը: «Սա պետական քաղաքացիական ծառայության պաշտոնի համար մրցույթ չէ, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա մասնակցել դրան: Այս դեպքում գործում է տեսչական մարմինների մասին օրենքը»,- նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ ինքը բարեկամական հարաբերությունների մեջ է Գեորգի Ավետիսյանի հետ, Պիպոյանը հիշեցրեց. «Ես արդեն 7 տարի է աշխատում եմ սննդի անվտանգության ոլորտում, եւ, բնականաբար, ծանոթ եմ գրեթե բոլորին, ով աշխատում է այս ոլորտում»: Ընդ որում, նա չթաքցրեց, որ քվեարկության ժամանակ քվեարկել է Ավետիսյանի եւ Գյուլումյանի թեկնածությունների օգտին:

Նշենք, որ նյութի պատրաստման ընթացքում հայտնի դարձավ, որ Գեորգի Ավետիսյանն արդեն նշանակվել է այդ պաշտոնում։ 

Սննդամթերքի անվտանգության ծառայության նոր ղեկավարի ընտրության շուրջ կրքերը բորբոքվում են

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել